Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինում է շատ փոքր տարածություն, բայց այնուամենայնիվ ոտքը մնում է անվնաս։ Ֆուրիե բնագետը, հետևելով նոր բնագիտության առաջնորդությանը, հաշվեց, թե ջերմությունը, որ կարող էր անցանել երկրացունցի ամբողջ հողակեղևի միջով (թույլ տալով, որ հողակեղևը ընդունվեր մետալի նման որպես հարմարավոր ածանցիչ) չէ կարող մեծ ներգործություն ցուցանել հողագնդի արտաքին պատենի վերա, քան թե ջերմաչափի մի աստիճանի հազարերորդ չափով. ուրեմն կենտրոնական ջերմության ազդեցությունը հողագնդի մակերևութի վերա անչափ փոքր է կամ հավասար ոչնչի։ Ահա մի այլ ավելի պարզ ապացույց ցանկացողների համար, թեև ամենափոքր կարգը միջանկյալ մարմնի, կարող էր արգելուլ ջերմության ներգործությունը։ Մի ֆրանսիացի գիտնական, հատկապես Մեզերե պատմաբանը, նստած էր յուր առանձնարանի մեջ, անձնատուր եղած մտածութենների։ Մտանում է նորա մոտ մի փոքրիկ աղջիկ և կրակ է խնդրում։ Այն ժամանակներում այսպիսի խնդիրները շատ սովորական էին Փարիզի մեջ, և համարյա՛ թե ամեն մի հասարակ գերդաստանի մեջ պահում էին մի փայտաշեն մաշիկ, որով գնում էին դրացու տուն կրակ խնդրելու համար, երբ շիջանում էր յուրյանց կրակը։ — Շատ ուրախ եմ,— պատասխանեց պատմաբանը,— բայց ո՞ւր է, սիրելիս, քո փայտաշեն մաշիկը։ — Մի միայն թույլ տվեցեք, պարոն, ես առանց նորան ևս կարող եմ կատարել իմ գործը։ — Շատ բարի,— ասաց հետաքրքիր ուսումնականը, սպասելով բանի վերջին։ Աղջիկը նստելով հնոցի առաջև, լցրեց յուր ձախ ափի մեջ մի փոքր մոխիր և դնելով նորա վերա մի քանի կրակոտ ածուխներ, դուրս գնաց պատմաբանի սենեկից, ամենևին չվախենալով ձեռքը այրելուց։ Թեև ես ուսումնական եմ,— մտածեց Մեզերեն,— բայց երբեք իմ խելքիս գալու չէր այդպես վարվել կրակոտ ածուխների հետ։ Ջրհեղեղից հառաջ, շա՞տ էին թե փոքր ցամաքահողերը կամ, ուրիշ խոսքերով, ավելի՞ թե սակավ տարածություն բռնում էին նախկին օվկիանոսքը։ Կարելի է կարծել, որ երկրի նախկին հատակը, երբ ավելի բարակ էին նորա եզերքը, ավելի փոքր անհարթությունք ուներ. ուրեմն նորա խորասույզ լինելը պատճառած են ավելի փոքր ծովային ավազաններ։ Բայց նոր ուսումնականությանը մնում է վճռել այս խնդիրը ավելի ճիշտ կերպով, երբ որ հավաքված լիներ այն հարկավոր վկա 20-294

305