Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րոպեները, որ չէին ծառայել մեր ազգին մի ճշմարտություն հայտնագործելով կամ նորա իրավունքը հաստատելով հայկական մարդկության մեջ։ Հյուսիսափայլը՝ համարձակ Հյոսփսափայլը, անմասն սնոտի երկյուղից, անմասն կեղծավորութենից, երեսպաշտութենից, անբաժին դժոխային եզվիտական հոգուց, Հյուսիսափայլը ամենայն հարազատությամբ սպասավորելով աստվածային ճշմարտությանը, յուր գործակատարների հաստատուն ձեռքով ճեղքում է, պատառում է մի հազար կարկատաններով թանձրացուցած վարագույր, որի տակ ամենայն խնամքով թաքուցած էին խավարապաշտները, մեր ազգի բաբոյական խոցերը և վերքերը։ Հյուսիսափայլը կենտրոնացնելով յուր մեջ մի ամենաջան գործունեություն, մեր ազգի բարոյական արատները դատապարտելու և ջնջելու, անտարակույս պիտի հանդիպեր նեղութենների, որովհետև ազգի մի քանի խելակորույս անդամքը, չկարողանալով զանազանել իրարից ազգը և նորա պակասությունքը, կարծում էին, թե միևնույն չափով արժան էր պաշտպանել որպես ազգը, նույնպես և նորա պակասությունքը։ Բայց այդ նեղությունքը, այդ որոգայթները և սև-սև բամբասանքները ի՞նչ կարող են ներգործել ընդդեմ մի ընկերության, որ կազմված է ճշմարտությամբ, որի հոգին է ճշմարտություն, որի խորհուրդը և նպատակը է ճշմարտություն, որի պարծանքը է Քրիստոսի խաչը։ Հյուսիսափայլը արդեն բարձրացուցել է և դեռևս պիտի բարձրացնե խնդիրներ, առանց նայելու շրջակայքում գտանված առօրյա արգելառիթներին. խնդիրներ, որոնց խորհուրդը մեծ էր մեր ազգի հառաջադիմության համար։ Առանց այսպիսի խնդիրների մոտենալու՝ օրագիրը կյանք չունի, այս կենդանի և շարժուն խնդիրները հոգի են մի օրագիր ասացյալ մատենագրական գործունեության։ Եվ օրագրի գործակատարքը այն ժամանակ միայն ազատ են առողջ բանականության դատապարտութենից և արժանի բարոյական վարձատրության, եթե ամենայն բան զոհ բերելով ճշմարտության, ընթացք էին տալիս այս խնդիրներին։ Ներկա ժամանակումս, մանավանդ այս դարու վերջին կեսի հատկական բնավորությունն է բարձրացնել այդպիսի խնդիրներ մարդկեղեն աշխարհի սահմանում, և վճռելով նորանց, բարվոքել մարդկության դրությունը աշխարհի երեսին. այս ճանապարհով հառաջանում են ավելի մեծ հաղթությունք, քան թե պատերազմի դաշտումը, և խորհրդածության դահլիճները առավել լավ ասպարեզ են մարդկային բանականության համար, քան թե արյունոտ դաշտերը: Ահա մի նոր կերակուր խա

312