Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տությամբ և կամ անգիտությամբ գովեն նորանց, առանց ձեռնամերձ լինելու նոցա պակասութեններին. այդպիսի մարդիկը ուրիշի սուտ գովեստները ծառայեցնում են յուրյանց համար որպես անձնախաբեության գլխավոր հաստարանք։ Ահա այս գրության մեջ է մեր ազգը։ Նա ընկել է ժամանակի հոսանքի մեջ և ժամանակը քշում է նորան, բայց պակաս լինելով նորան անձնզգայության գիտությունը, ամենևին մեքենաբար, ամենևին կրավորականաբար անձնատուր լինելով ինքնամոռացության, հառաջ է գնում, որ թաղվի ժամանակի հավիտենական անդունդքի մեջ։ Տխուր և արտասվելի տեսարան այն մարդու համար, որ աչք ուներ տեսանելու. բայց ազգի՞ վերա, նորա այս ընդհանուր ավերանքի և ապաբախտությա՞ն վերա իջուցանես արտասուքի հեղեղներ, թե՞ տեսանելով մյուս կողմից ագռավների պես օբսկուրանտների սև խումբը, որ նախապատիվ համարելով յուրյանց անձնական օգուտը և ազգի հետ այնպես վարվելով, որպես կվարվեր մի կեղծավոր և անհարազատ դրացի, որ ազգի հետ ոչինչ ուներ հասարակաց, փակում էին ազգի լուսավորության ճանապարհը, ողբաս սոցա թշվառ և եղկելի անձը։ Ա՛հ, դառն բաներ։ Այդ խեղճ ողորմելիքը, յուրյանց բոլոր զորությունը գործ դնելով, ազգի դարավոր անձնախաբեության շինվածքը հաստատ պահելու համար, ինքյանք ևս կամա-ակամա ընկնում են մի անձնախաբեության մեջ, — մեր նպատակն է ազգին ծառայել, իսկ ազգը, այսպես կամի. մեք կատարելով ազգի կամքը հասած էինք մեր նպատակին, ծառայած էինք ազգին, ուրեմն իրավունք ևս ունեինք դեռ վարձ և երախտագիտություն պահանջելու մեր ազգից։ Շատ խնդաք, պ. օբսկուրանտներ, փառավորվիք, այդ ի՛նչ գեղեցիկ և ազնիվ մտածություններ են, որ ունիք ձեր խելապատակի մեջ. բայց եկեք ճշմարիտը խոստովանեցեք, ձեր սեփակա՞ն խևլքի վաստակ են այդ մտածությունքը, թե ուրիշը նստեցուցել է ձեր մեջ... ինչպես ևս եղած լիներ, նայեցեք զգուշացեք, կեսը ուրիշի չտաք, դա մի անօրինակ գանձ է. bravissimo: Օբսկուրանտների այսպիսի ողորմելի և թշվառ փիլիսոփայությունը երևում է նոցա ամենօրյա ընթացքից։ Եվ նոքա չեն խաբված յուրյանց հաշվում, ինչ որ վերաբերում է նոցա անձնական օգտին. բայց այլապես էր ուրիշ մարդերի փիլիսոփայությունը, որ երևում է Հյուսիսափայլի մեջ. նոքա բարձրացնում են ճշմարտության դրոշակը և մտանելով միլիոնավոր քնած մարդերի մեջ, անխնա զարթեցնում են նորանց մի վնասակար և թուլացուցիչ քնից, հրավիրելով դեպի արթնություն, հսկողություն Ա գործունեություն։ Այս մարդիկը կորած համարում են այն

311