կերպով տալով, իսկ մյուսը՝ խելացի կերպով ընդունելով. նորանց կապում է մի հասարակաց գաղափար, որ դուրս գալով մինից մտանում է մյուսի մեջ և հավասարեցնում է բնական անհարթությունը, այս հարակցությունը, բայց ավելի ճշտությամբ, կա հեղինակի և ընթերցողի մեջ։ Նախախնամության շնորհը չէ կարող տրվել մարդու ձեռքով լոկ և միայն. բայց ճշմարտությունը հասարակաց սեփականություն է. իսկ այն շնորհները նախախնամության, որ մի ժամանակ ծածկված էին սորա կամ նորա մեջ, կարող են երբեմն բացվիլ, հայտնադործվիլ։ Խելացի լսողը, երբ որ զարթել էր նորա մեջ խելացի խոսելու շնորհը, դառնում է հասկացնող։ Այսպես, մտքերի անխափան փոխադարձից- տալուց և ընդունելուց կանգնում է ազգի ընդհանուր բարոյական հաղթությունը։ Նույնպես սխալ է միշտ այն կարծիքը, թե ազգն է միայն հարուստը կամ փառավոր կոչումն ունեցողը. պատճառ, հասարակ ժղովուրդը է մի ազգի հասարակական շինվածքի հիմքը։ Մասնավոր անձինք բարձրանալով նորա միջից՝ յուրյանց մասնավոր գործունեությամբ, մասնավոր գիտակցությամբ կարող են շատ կողմից ծառայել լուսավորության մեծ գործին և մարդկության հառաջադիմությանը. բայց այն ժամանակ միայն կարող են նոքա մի բան հառաջացնել, եթե արմատանան հասարակ ժողովրդի մեջ, եթե Նոցա անձնավորության և հասարակ ժողովրդի մեջ լինի մի անընդհատ և կենդանի կապակցություն, այլև միմյանց հասկանալ։ Հասարակ ժողովուրդը ոչինչ առանձին հատկություն և անուն չունի, բացի մարդու և քրիստոնեի անունից։ Ո՛հ, ո՜րքան հարուստ է այս աղքատությունը, և գտանվելով ցած աստիճանի վերա, ի՜նչպես բարձր կանգնած է նա։ Նա մարդ է և քրիստոնյա. ոչինչ ունի բացի Քրիստոսից, բայց Քրիստոս ունենալով, ամենայն ինչ ունի։ Նա յուր վերա կրելով մարդու և քրիստոնեի անուն, արդեն գաղափար է ամբողջ մարդկային և քրիստոնեական ընկերության։ Եվ այն մարդիկը, որ պատահաբար ստացած էին աշխարհի երեսին փայլուն կոչումն, հարստություն և առանձնաշնորհությունք, երբ նայում են այս յուրյանց հատկութենների վերա, ոչ որպես հպարտանալու շարժառիթի և ուրիշներից գերազանցության վերա, այլ որպես ժամանակի պահանջողության վերա, հառաջացած աշխարհի անկատարութենից, այն ժամանակ ստուգագործում են, որ ինքյանք ևս նույն մարդն են և նույն քրիստոնյան, ամենևին անխտիր։ Ազգը պիտո է ունենա ազգություն, այդ ազգի անձնավորությունն է. ինչպես մարդը չէ կարող լինել առանց անձնավորության, նույնպես
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/315
Արտաքին տեսք