մասնավորությունը կամենային միայն, և ահա կենդանանալու էր ազգությունը։
Կյանքի բարոյական հաղթությունը պատկանում է ո՛չ թե միայն մի մարդու, այլև ազգեըին, և ամենայն մարդ, ամենայն ազգ կատարում են նորան ինքնուրույն կերպով (самостоятельно), այլապես ամենևին չեն կատարում։ Յուրաքանչյուրի ինքնուրույն ներգործությունը չէ ոչնչացնում փոխադարձ համաձայնության կարելությունը, բայց հայտնի է, որ այդ համաձայնությունը պիտի լինի ազատ և անկախ։ Ուր որ չկա հոգու ինքնուրույն ներգործություն, այնտեղ կա հոգու ստրկություն և նմանողական ձգտողություն (подражатльность), այդպիսի տեղում չկա գործունեություն, այլ միայն սնոտի ամբոխմունք (суетливость, фальшивая тревога)։
Բարոյական գործը պիտո է և բարոյական ճանապարհով կատարվի, առանց արտաքին հակադրական զորության և ուժի օգնաթյան․ ոչինչ այնպես վնասակար չէ կարող լինել, որպես կոպիտ ուժի և զորության ներս մտնելը բարոյական խնդիրների մեջ։ Այնտեղ, ուր կոպիտ ուժը մտածում է ամրացնել մի ճշմարտություն, խորտակում է նորան․ որովհետև կասկածելի է կացուցանում ճշմարտության սեփական և ներքին զորությունը, այնպես որ ճշմարտության համար ավելի լավ է կոպիտ ույժը յուր թշնամի ունենալ, քան թե օգնական և գործակից։ Բարոյական ճշմարտությունը ունի մի զենք միայն, դա է սրտի ազատ վկայությունը—խոսքը, բանը։ Ահա որդու միայնակ սուրը, և նա է մարդու դրոշակը աշխարհի երեսին։ Խոսքը, մարդու միջնորդությամբ կազմված ձայներից և տոգորված գիտակցությամբ, հոգևորում է տեսանելի աշխարհը, մարմնավորում է ատեսանելի աշխարհը։ Այստեղ, այս խոսքի և բանականության սահմանի մեջ արժանապես կատարվում է կամ մարդկության միաբան ձգտողությունը, կամ պատերազմ մտքերի այն դիպվացներում, երբ ճշմարտության որոնողքը վիճում էին և հակառակաղոսում էին միմիյանց հետ։
Վեճը և պատերազմը ,դոքա անկողպատելի սեպականությունք են ինքը յուրյան շինող մարդկության։ Մարդիկ որոնում են ճշմարտությունը, և որոնում են յուրաքանչյուրը առանձին-առանձին։ Ոչ ամենայն հայացք միօրինակ պայծառ է․ ոչ ամենայն աչք ուղեցուցաց է դեպի մի կողմ, շատ կան և բարեխիղճ մոլորությունք, սուտ մեկնությունք և զանազան աղճատանք։ Նույնիսկ քրիստոնեության լույսը, նույնիսկ աստվածային ճշմարտությունը, երբեմն խառն և մռայլ ցոլանում են ախտերով ամբոխված ու պղտորված խելքի հասկացողության։