հավատացողը, որ մտածում է, թե հավատը ամուր է տիգիտությամբ։ Անհաստատ է այն սրտի վկայությունը, որ վախենում է հրապարակութենից, որ յութ համար նեցուկ և ապահովություն կարծում է գտնել, հեռացնելով ընդդիմախոսությունքը։Ճշմարտությունը ինքը լույս է․ նա, որպես և արեգակը, լույս չէ պահանջում յուր համար։ Թո՛ղ միայն նորան ծածկող ու վարագուրող ամպերը ցրվին, փարատվին, և ահա ճշմարտության արևը կփայլի յուր բոլոր պայծառ ճառագայթներով։
Ի՛նչ ասել է լուսավորություն,ճիշտ խոսելով։Լուսավորությունը րէ միայն ստանալ և սեփականել ուրիշներից գտած և հայտնագործած տեղեկությունքը և գիտությունքը։Միթե կարելի՞է լուսավոր ասել այն մարդուն, որ յուր գլուխը լցրել էր միմիայն տեղեկութեններով։Ո՛չ այդ դեռևս փոքր էր․ այդ դեռ լուսավորություն չէ։Այդպիսի դիպվածում,մարդը նման է մի գրքերով լցած պահարանի․իսկ պահարանի ի՛նչ օգուտ,որ ունի յուր մեջ ուսումնական և ճշմարտությամբ ճոխ գրյանք․ կարելի՞է արդյոք այդ պահարանը լուսավոր անվանել։Այսպես ահա,փոքր է լոկ և միայն ստանալը և սեփականելը զանազան գիտությունք և տեղեկությունք, որ հգայտնագործել էին ուրիշները։ Հարկավոր է, որ այդ ստանալուց և սեփականելուց նույնիսկ մարդու մեջ կատարվի մի հեղափոխություն—վերածնելություն․նորան անհրաժեշտ,հարկավոր է սեփական գործունեություն, ընդունող, գնահատող և իշխող այդ գիտութենների վերա․հարկավոր է մետքի արարչական,ստեղծագործական զորություն․հարկավոր է, որ այդ տեղեկությունքը դրվեին ոչ որպես սերմեր ավազի վերա, այլ շարժողություն պատճառեին հողի մ եջ և պտուղ տային։
Այս ստեղծագործական զորությունը մտքի է նորա գլխավոր զորությունը․առանց նորան միտքը միայն մի շտեմարան է գիտութենների, որ կարելի է ցույց տալ ոչպես մատենադարան, բայց ոչ ավելի։ Այսպիսի լուսավորությունը անզոր է․ միջին դարերի սխոլաստիկական լուսավորության բորբոսած հոտը սաստիկ գալիս է այդպիսի լուսավորության վերայից։ Մի ազգի լուսավորություն պիտո է կատարվի նորա սեփական, մայրենի լեզվով։ լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով․ լուսավորության հանդիսում շատ նեղ է հոգևոր մարդերի ասպարեզը․ոչինչ ազգ չէ հասել լուսավորության վերին աստիճանին հոգևոր դաստիրակների ձեռքով:Թո՛ղ հոգևորքը պարապեն աստվածային բանի ողջամիտ վարդապետությամբ, բայց ազգի լուսավորությունը պիտո է հառաջանա բուն ազգի հոգաբարձու- 322