ջարկեց առաջնորդին (1856. ապրիլին) ոչ միայն չտալ պ. Խալիբյանցին 1848 թվականից հետո գոյացած եկեղեցական արծաթքը, այլև հին արծաթագլուխը ևս պահանջել նորանից օրինավոր ճանապարհով, այս մասին ինքը մինիստրը հրաման արձակեց դեպի Նոր Ռուսսիայի և Բեսսարաբիայի կուսակալը օգնել վիճակավոր արքեպիսկոպոսին, եթե պ. Խալիբյանցը կամենար ընդդիմությունը գործել։ Ահա այս մինիստրական կարգադրության հիման վերա, առաջնորդը առաջարկեց Նախիջևանի հասարակությանը վեց պատվավոր մարդ ընտրել յուրյանց միջից, որ տեղական մագիստրատի մասնակցությամբ, քննելով պ. Խալիբյանցի հաշիվները, պահանջեն և ստանան նորանից եկեղեցապատկան արծաթքը։ Հասարակությունը միաբան հավանությամբ ընտրեց յոԼր միջից որպես վկայալ արժանավոր մարդիկ պ. Կարապետ Մարգարյան Հայրապետյանցը, պ. Դանիել Թորոսյան Քարաքաշը, պ. Գրիգոր Կարապետյան Սալտիկյանցը, պ. Պետրոս Դանիելյան Սախավյանցը, է պ. Հակոբ Ստեփանոսյան Հալլաճյանցը և պ. էմմանուել Պոպովյանցը։ Ահա այս պարոնները Նախիջևանի մագիստրատի գործակցությամբ* քննելով հաշիվները, պարտավորեցին օրինավոր կերպով պ. Խալիբյանցին՝ վճարել եկեղեցուն մոտ 150,000 մանեթ արծաթ, և այս պահանջողությունը ապահովելու համար օրենքի հիման վերա փականք (sequesier) դրեցին պ. Խալիբյանցի անշարժ գույքերի վերա։ Չկամինք այստեղ երկարաբանել այն անցքերի մասին, որ անցան այդ վճռից մինչև առաջնորդի փոփոխությունը, այդ բաները կտեսանե ազգը այն մեր աշխատության մեջ, որ հիշեցինք մի անգամ այս նամակումս, այլ այսքան պիտո է ասել, որ պ. Խալիբյանցը ստիպվելով մագիստրատի պահանջողութենից հասուցել էր նորան մոտ իբր 62,000 մանեթի մուրհակներ (?), որ և մնացել էին մագիստրատում մինչև առաջնորդի փոփոխությունը։ Առաջնորդը փոխվեցավ... վիճակային գործերի կառավարիչ գերապատիվ Այվազովսկի Գաբրիել վարդապետը գնաց Նախիջևան... ստա
Այդ միջոցին մագիստրատի նախագահ էր պ. Քարաքաշ Մանվել Դանիելյան ազգասեր և իրավագետ ազնվականը: Այս ազնվասիրտ և ազնվահոգի պարոնի փոփոխությունը, այնպիսի միջոցում, երբ վարում էր մագիստրատի մեջ եկեղեցական գործը, շատ վնասակար եղավ եկեղեցուն, թող թե ընդհանրապես վնասակար քաղաքին,որովհետև նորա մարդ երբեք նախագահ տեսանելու չէ յուր մեջ Նախիջևանի մագիստրատը։