ցավ մագիստրատից 62,000 մանեթի մուրհակները և հրատարակեց պ. Խալիբյանցը պարտապանութենից ազատ։ Պ. Խալիբյանցը 62,000 մանեթի մուրհակներով ազատվելով մոտ 200.000 մանեթ պարտքից, տվեց գերապատիվ վարդապետին այլ ևս 50.000 մանեթ, բայց ո՛չ որպես պարտական վճար, այլ որպես պարգև ու ընծա Ֆեոդոսիայի մեջ դպրոց շինելու համար. բացի սորանից 20.000 մանեթ նշանակեց Նախիջևանի մեջ հիմնարկելի հոգևոր դպրոցի անունով։ Այս գործողութենից հետո պ. Խալիբյանցը հրատարակվեցավ ազգասեր, գովվեցավ, օրհնվեցավ, բարեբանական տաղեր լսեց և վերջապես արժանացավ Մեղուի ջատագովությանը։ Ես կցանկանայի իմանալ, թե ո՛ր բանական հայը մեր մեջ հանձն կառնուր պահ տալ մեզ 200,000 մանեթ արծաթ, այնպես որ մեք դորա երեք քառորդը ետ տայինք նորան դպրոց շինելու համար, բայց այն պայմանով, որ մեր տվածը պարգև համարեր նա, այլև փառավորեր մեր անունը որպես մի ազգասեր հոյակապ մարդու անուն. բայց կարծեմ որ այդ մի կարելի բան է, մանավանդ որ դա մեր օրերումը հաստատվեցավ մի ստույգ և իրական օրինակով. պարտապանը երեք քառորդաչափով պարտավճար գտանվելով միայն, բայց նորա ընկերքը պարգևատու, առաքինի, հոյակապ ազգասիրի անունով փառավորեցին նորան։ О tempora, о mores!* Մեղուն հրատարակեց մի անգամ պ. Խալիբյանցի այս կարծիքական նվիրագործությունը, իսկ այժմ դարձյալ, Յ9֊երորդ համարի մեջ, խոսում է այդ մասին Ֆեոդոսիայի դպրոցի բացվելու պատճառով։ Մեղուն մատնացույց է առնում պ. Խալիբյանցը որպես մի ազգասեր մեծատուն, կամելով որպես թե ասել, դուք, որ բամբասում էք մեր մեծատունքը, տեսեք ահա ինչ գործեր են կատարում նոքա. հայտնի բան է, որ Մեղուն յուր սովորական կերպով նայում է գործի արտաքին ձևին, բայց ոչ ներքին իսկությանը, կամավ և գիտությա՞մբ, թե ակամա և անգիտությամբ, մեզ հայտնի չէ, միայն այս է ճշմարիտը, որ եկեղեցական գումարի պարտականը համարվում է ազգասեր և ընծայաբեր. նա, որ 62,000 մանեթ մուրհակներից և 70,000 մանեթ գումարից, որ ոչ որպես պարգև, այլ որպես վճար յուր պարտքին տալու լիներ, դարձյալ մնալու էր այս րոպեիս մոտ իբր 70,000 մանեթ պարտական։ Այդ սուտ֊սուտ գովասանութեններով կամենում են, ինչպես կար Ո՛վ ժամանակներ, ո՛վ բարքեր (լատ.):
332