Այս էջը հաստատված է
գի աչքը, որ դա կարողանա վերջապես ճանաչել յուր օգուտը և վնասը և խաղալիք չդառնա ամեն մի մարդու ձեռքում։ Երևի թե նախախնամությունը մի այսպիսի անմխիթար դրություն էր պատրաստել մեր համար, որ ամենայն օր մորմոքվեինք և կսկծեինք մեր ազգի պակասությունների վերա, բայց մինչև ե՛րբ, ի՛նչքան երկար, մինչև ե՛րբ այսպես․ անվերջ մտածություն․․․ Ավելորդ ենք համարում մեջ բերել այստեղ Մեղուի հրատարակողի խոսքերը և կարծիքները, որ տպած էին Մեղուի 39 համարի մեջ․ պատճառ՝ շատ անկշիռ և ստորին բաներ են նոքա, ուրեմն և անարժան ամենևին խոսակցության նյութ դառնալու։ Խնդրեմ ընդունել իմ անկեղծ հարգությունը, որով ցանկամ մնալ,
արգո պարոն անխարդախ բարյացակամ Ձեր Մ․Նալբանդյանց
11 հոկտ․ 1858 Մոսկվա
334