ժում ենք ջնջել այդ գործի հիշատակը Նախիջևանի հասարակության սրտից. բայց սխալ տեսություն է, այդ բանը առավել ևս զայրացնում է նորանց և անտարակույս պատճառ է դառնալու մի մեծ և ընդհանրական բողոքանքի դեպի նոր կաթողիկոսը, որին կարծում ենք թե մասնակից կլինի և նախկին առաջնորդը, այժմյան Աստրախանի Թեմակալ Մատթեոս արքեպիսկոպոսը. պատճառ, արատավորվեցավ այս ընթացքով և՛ նորա, և՛ Նախիջևանի հասարակութենից ընտրված պարոնների այրական պատիվը: Ազգը կոպեկ-կոպեկ հավաքել է այդ արծաթը, շատ անգամ մի տառապյալ այրի վերջին կոպեկը կտրտելով յուր որբերի բերանից ձգել է եկեղեցու գանձանակը, իրավու՞նք է, որ այդ արծաթը անհետանա գարնան ձյունի պես և դորա պատճառը ազգասեր քարոզվի բերանով և գրչով։ Թո՛ղ տեսանե ազգը, թե միշտ լուռ ու մունջ մնալը, թե նորա դատապարտելի լռությունը ի՛նչ բաների ծնող մայր է դառնում․ թո՛ղ տեսանե ազգը, թե ի՛նչ բաներ էին անցնում յուր մեջ, թո՛ղ և Նախիջևանի հասարակությունը ճաշակե այս ազոխի տտիպ բաժակը, որպես առատ բերք յուր անմիաբանության այգուն։ Եթե այս մեր գրած բաների մեջ կա մի տառ ևս սուտ, թո՛ղ ապա հանդես գան մեր հակառակորդքը և ապացուցանեն մեր ասածի ընդդեմը․ բայց մենք ունինք մեր վկայքը ցանկացողքը կարո՛ղ են այս մասին լիակատար ծանոթություն ստանալ նախասացյալ ժողովի անդամներից, Աստրախանի թեմակալ արքեպիկոպոսից և Էջմիածնի սրբազնագույն սյունհոդոսից։ Գուցե մեր ասածները մեր ժամանակով հաստատվին և Եկատերինոսլավի քաղաքական պալատի և կառավարող ծերակուտի ութերորդ բաժնի ձեռքով (Екатеринослаская Гражданская Палата и 8-й Департамент Правительствующего Сената)։ Եթե ազգը Մեղու լրագրի մեջ կարդաց այս գործի արտաքին ձևավորությունը, թող և Հյուսիսափայլի մեջ տեսանե նորա ներքին կազմակերպությունը․ եթե առաջինը կարողացավ երկու անգամ նյութ լինել լրագրի, թող և վերջինս մի անգամ օրագրի նյութ դառնա, որպեսզի ազգը մոլորության մեջ չմնա այս մասին, այլ կարդալով և՛ այն և՛ այս, մաքուր խղճմտանքով և լուսավոր բանակությամբ դատաստան կատարե։ Շատ բաներ ունեինք դեռևս գրելու, բայց հավատացեք մեծապատիվ Հրատարակվող, որ սիրտ չկա մեր վերա․ ո՛ր մինը գրես, ո՛ր մինը ողբաս կամ ո՛ր մինը արտասվեն։ Ամենակալ տերը թո՛ղ բանա մեր ազ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/333
Արտաքին տեսք