րողություն, նոր լեզվով ավանդել ազգին ինչ որ վայելում էին և հարմար էին ժամանակի հարկադրություններին։ Առաջին անգամ պատշաճ համարեցանք փոքր ի շատե հանդես հանել հայոց մանուկների առաջև Հունաստանի հին կրոնագիտությունը սորանով կարող էին նոքա ճանաչել ամբողջ հունաց ազգի հոգին, ինչ որ կար նոցա մեջ այն ժամանակ, և այս շատ ուղիղ մի բան էր. պատճառ, որ կրոնը մի այնպիսի պատկերացույց էր այն ազգին, որին սա պատկանում էր որ ազգի հողին, լուսավորությունը, մի խոսքով նորա բոլոր արժանավորության հանդեսը կարելի էր քննել նորա կրոնից, պատճառ, որ որքան լուսավոր էր ազգը, այնքան մաքուր էր և նորա կրոնը, այնքան ճշտած էին չափով և քանոնով կրոնի վերաբերյալները. ընդհառակն, մեք տեսանում ենք, որ մին անպիտան և խավար ազգի կրոն լցված է լինում աղոտ և խավարային խորհուրդներով ևս և խռկված ավելորդապաշտություններով։ Կրոնի ներգործությունը ազգի վերա շատ անչափելի մեծ է, համարյա՛ թե ամբողջ ազգի հոգին կրթվում է և դաստիարակվում է նորա կրոնի ուսման առաջնորդությամբը, բայց կրոնի վարդապետությունը տարածելու մասին ժողովրդի մեջ անպատճառ պիտո էր ազգային մատենագրություն, սա էր առաջին և վերջին հնարը, որ կարող էր տնկել յուրաքանչյուր մարդի մեջ կրոնի արժանավորությունը և հատկությունը։ Մեք տեսանում ենք գոնե Հունաստանի կրոնի մեջ, որ նա ինչ ժամանակ յուր ազգային ավանդութենով ստացած կրոնը ուներ, շատ անծուծ և տգեղ բաներ էին. այս տգեղությունը գեղեցկացավ և միանգամայն նոր կերպ ստացավ, ինչ ժամանակ հույները փոխ առին կրոնական գիտություններ Եգիպտոսից և Փյունիկիայից, մինչև Տրոյացվոց պատերազմը կամ 300 տարի նորանից հետո մինչև Հոմերոսի ժամանակը կրոնը բավական միջակ ճանապարհով հառաջ էր խաղում․ իսկ երբ ընկավ սա Հոմերոսի բանաստեղծական ճարտար մտքերի տակ, այն ժամանակ հոգևորվեցավ նոր ի նորո իմաստասիրական գաղափարներով։ Սրանում կարելի էր տեսանել վարդապետարան բարոյականության, ահա՛ թե մատենագրությունը ինչ ներգործություն ունի կրոնի վերա։ Ուրեմն կրոնի ուսումը պիտո էր սերմանել ազգի մեջ մատենագրության միջնորդութենով և այս երկուսը ձեռքե ձեռք բռնած պիտո է մշակեին ազգի բանականությունը։ Բայց այն մատենագրությունը, որ անհասկանալի էր ժողովրդին՝ ոչինչ մի բան էր, սա այն մատենագրությունը չէ, որ թևակից էր կրոնի և այլ լուսավորությանց ազգի մեջ տարածվելուն, սա մեռյալ և անպիտանացյալ մի լեզու է, բո
22-294