կառակ՝ ինչ որ կա նոր լեզվի մեջ։ Այդ պատվելի պարոնները եթե փոքր ի շատե ուղիղ տեսություն ստացած լինեին, կտեսանեին այդ խորհուրդները, բայց ափսո՛ս, որ միմիայն հայոց հին և մեռյալ լեզուն ուսանելով՝ մնացել են դեպի ուրիշ գաղափարները անզգա։ Մին օրինակ․ դեռ չենք տեսած, որ, հացը՝ թեև միայն նյութական բան էր, մի մարդ ունենալով երկու տեսակ մինն հին, քանի մի շաբաթվան, արդեն քարացած, իսկ մյուսը թարմ և տաք, բայց թողներ այն թարմ և նոր եփած հացը, որ ավելի սննդարար էր, և ձեռքը պարզեր դեպի քարացած հացը, որ հառաջ քան ստամոքսը գնալը բոլորը ատամները ևս կփշրեր։ Հայոց հին լեզուն հնացած հաց է արդեն 1300 տարի է, որ թխված է, իսկ նոր լեզուն օր եփվում է, ջերմ և սննդադար ուստի սրանով շատ հեշտ կլիներ կերակրել հայոց ազգի սոված հոգին և սա ավելի հյութ և արյուն կդառնա նրա մեջ, քան թե այն չորացածը և քարածացը, որ չունի յուր մեջ այն կենդանական մասերը։ Ով որ ականջ ունի լսելու, թո՛ղ լսե, պատճառ, որ ասվում է լսվելու համար։ Մինչև հայոց ազգի հեղինակքը յուրյանց նպատակը չդնեն ազգի օգուտը, մինչև նոքա չմոռանան սնապարծությունը և հին հեղինակի անունով փառավորվիլը, մինչև նոցա մատենագրությունը չլինի նոր լեզվով, սուտ է և զուր ամենայն ջանք և վաստակ ազգը լուսավորելու․ հին լեզվով ոչինչ չի հառաջանա։ Եթե հառաջացող էր, մինչև հիմա կհառաջանար.կարծեմ 200 տարի ավելի է, որ Վենետկում հազարավոր գրքեր տպվեցան, բայց ազգը միայն արտաքին աչքով տեսավ. այսպես կլինի և 200 տարի հետո, և 1000 տարի հետո, և ինչպես մինչև այժմ, այնպես և միշտ հայոց մանուկը կլինի օտարի հացի մուրացկան, ամենայն օր դռնեդուռ ման գալով կհագեցուցանե սորանից և նորանից յուր իմացական ստամոքսը և այս կերպով սնունդ ստանանալով՝ նորա ազգությունն ևս կլինի մին խայտաճամուկ բան, անարմատ ծառ... Ամենայն մարդ պիտո է յուր սեփական կերակուրն ունենա, յուր սեփական կենդանությունն ունենա: Ինձ ի՞նչ օգուտ է, եթե ես տեսանում էի մի հարուստ մարդ և մասնակից չէի նորա հարստությանը: Այսպես, ի՞նչ օգուտ է օտարի առողջություն և կենդանությունը, եթե ես հիվանդ, այսօր կամ վաղը սպասում եմ մահին: Հայոց ազգի անբախտ զավակները մինչև այսօր օտարի հացով են յուրյանց ստամոքսը հագեցուցանում և օտարի կենդանությունով ապրում են և սորանով հետզհետե օտարանում են, այսուամենայնիվ նոքա չեն մեղավոր. ժամանակի հարկավորությունքը
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/339
Արտաքին տեսք