վոց, որոնց բառերի շատը դեռ պահում է յուր մեջ բնական լատին ձայնը: Լեզուն մի այնպիսի բան չէ, որ ով կամենա և երբ՝ ուզածին շինե, կերպավորե դորան. հարկավոր է ժամանակ, շատ անգամ հարյուրավոր տարիներ չեն թողուլ փոփոխության կնիք, թող որ մի մարդ, իսկ թե կային աշխարհաբառ լեզվի մեջ այն բառերը, որոց փոխանակ պատվելի Նազարյանցը գործ է դրել հին բառեր, թող այդ պարոնները իրանք գրեն ավելի մաքուր և հստակ օրինակ լինին մեզ յուրյանց մաքուր հայախոսութենովը, այնպես որ եթե գերապատիվ Նազարյանցի գրածը կարող է լինել 10000 մարդի անհասկանալի, իրանցը թող 1ՕՕ0 մարդի լինի միայն, բայց չլինի այնպես, ինչպես եղել է մինչև հիմա, որ չորս և կես միլիոն ժողովուրդից հասկացել են հենց հարյուր կամ հազար մարդ։ Ազգը երբեք չի կարող ուրանա գերապատիվ Նազարյանցի աշխատությունքը և անխարդախ դեպի ինքը սերը․ նա ուղիղ և պարզ մտքով կտեսանե այս չնաշխարհիկ և իմաստուն հեղինակի քնքուշ սիրտը, թող և մեր սիրելի բարեկամ պարոններն ևս անհոգս մնան, որ նոցա փառասիրություն և հեղինակի անուն ժառանգելու հիմար ձգտողությունը ևս անծանոթ չի մնա ազգին գոնե այսուհետև, եթե ամենակալ տերը կբաշխեր մեզ կարողություն.․․ Ազնիվ մարդուն ցանկալի է ընդհանուրի օգուտը, բացառությունը ընդհանուրի անպիտան անդամն է, ասվում է լսվելու համար։
344