Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախիջևանի հասարակության վերա սուրբ և անմերժելի պարտականություն կա, հետևիլ և ձեոք բերել այդ ժառանգությունքը, երևելի մայրաքաղաքներում օգտաբեր շինվածք գնել, հաշվատուն կազմել այդ շինվածքի կառավարության համար, այնպես, որ միշտ չեն մնան նոքա, որպեսզի կարողանան գոնե հարյուրին 8 տոկոս բերել, որով պիտի պահպանվեին լինելոց ուսումնարանը, տպարանը, հիվանդանոցը և այլն և այլն։ Նախիջևանը այդ արծաթագլուխքը այսպիսի օրինավոր և պատշաճավոր կերպով կարգադրելուց հետո, պարտական է յուր ուսումնական, ազգասեր, լուսավոր, ճշմարտասեր եղբայրների խորհրդակցությամբ կազմել մի առաջարկություն՝ հիմնելու մի այնպիսի բարեկարգ դպրոց, որ առաջինը լիներ, և տասն տարու մեջ ամենայն հայ մարդ պարծանքով և զմայլանքով դարձուցաներ յուր աչքը այդ դպրոցի վերա։ Մի այդպիսի ազգային աշխարհական բարեկարգ դպրոց նախ և հառաջ կլիներ մի լուսավորության առողջ ծննդարան մեր ազգին. երկրորդ, Նախիջևանին փառք ոլ պարծանք, իսկ բարեգործ, ազգասեր, հանգուցյալ կտակավանդներին անմահ ի հիշատակի արձան։ Մեք մեր կողմից կատարեցինք մեր պարտականությունը վերստին կյանք տալով այդ կտակներին. այժմ մնում է Նախիջևանի հասարակությանը խորհուրդ կատարել և չանհոգանալ այդ արծաթագլխի մասին, որ բավական մեծ զորություն է և որ կարող է ոչ թե միայն Նախջևանի, այլև ուրիշ շատ քաղաքների բարոյական վերածնելության պատճառ լինել։ Ինչպես մեր միտքը դալիս է, Ազգասեր օրագրի հրատարակությունը այդ ժառանգությունքը ստանալու համար պայմանած է ժամանակ, և այդ ժամանակը շատ մոտ է վերջանալու, և եթե անց կացավ, այնուհետև կորուսանելու է Նախիջևանը յուր իրավունքը այդ արծաթի վերա։ Ով ականջ ունի լսելու, թող լսե։

ԿՏԱԿ

ՀԱՄԱՐ 1

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈԻԹԻԻՆ ԵԻ ՄԻ ԱՍՏՈՒԱԾՈԻԹԻԻՆ

ՀԱՅՐ ԵԻ ՈՐԴԻ ԵԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ

Կեցո զիս ներքոյ կամ ստորագրող Բարաջանի և կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասէհս, որ եմ հաւատով ուղղափառ Քրիստոնեայ, ազգաւ Հայ, քաղաքաւ

349