Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ծննդեամբ Համադանցի, գործով վաճառական, բնակիչ Կալկաթայ քաղաքիս որ ի Հնդիկս ընդ տէրութեամբ Անգղիացոց, ամէն: Յամի Տեառն հազար եօթն հարիւր իննսուն և չորք մայիս ամսոյ յերեսնոջն, ես՝ յիշեալ Մասէհս յառողջ ժամանակի իմում, ամենայնիւ զգաստ միտս և զգայարանս ունելով հաստատեցի կտակս այս իմով ստորագրութեամբ, յորում նախ յայտնեմ զամենայն ստացուածս իմ որ ունիմ ներկայ, որպէս ամենայն յատկութեամբ ի ներքոյ գրեալ տեսանի, այսինքն առաջինն այս է, զի մերձ Հայոց եկեղեցւոյն ունիմ մին մեծ բալախանայ տուն, որ ընդ լայնութեամբ տանն ի հիւսիսոյ ցհարաւ ի ներքոյ շինուածոյն յարևմտեան որմի անդ ծայրէ ի ծայր դուքաններ են, զոր յանցեալ տարւոջն շինել ետու ի հիմանէ հաստահեղոյս և բռաշէն կառուցմամբ՝ ծախսելով ի սմա քառասուն և հինգ հազար ռուփի սքայ. և այս տանս սահմանն արևելեան կողմն է նեղ և անելք քուչայ. հարաւային կողմն է լայն արձակ և հասարակ քուչայ, արևմտեան կողմն է փողոց վաճառի, որ Չինի բազարի սկիզբն կոչի, ուր և իմ դուքանները են, իսկ հիւսիսայինն է գաւիթն սուրբ եկեղեցւոյն. այսինքն յարևելից առ յարևմուտս հաւասար չափոյ տանս երկայնութեան ուղղագիծ որմն ձգի, յայնկոյս որմոյն ի հիւսիս եկեղեցւոյն գաւիթն է, յայսկոյս որմոյն ի հարաւ հանդերձ որմովն իմ տանս բաժինն է, որպէս տանս Բիլսէլն, այսինքն Շաբալէն ևս վկայ է։ Երկրորդ տունն է մերձ հայոց և լատինացոց եկեղեցւոյն և է սահմանակից առ յարևելս և առ հիւսիս Գաբրիէլ Յովհաննիսի տան, առ յարևելս սհաթսազ Մարգարի որդի Նիկողոսի տանն, իսկ հարաւ կողմանէ հասարակ քուչա, որ տանս Բիլսէլն ևս յայտնէ։ Երրորդ տունն է սահմանակից առ յարևելս Սաքսանչուեան Ստեփանոս Յարութիւնի տանն, առ հիւսիս հեթանոս Ամիրչանտի տան, առ յարևմուտս Դավիթ Ստեփանոսի տանն, իսկ հարաւ կողմանէ հասարակ քուչայ, որ և ներկայ ի սոյն տանս բնակիմ։ Բաց յայսցանէ, այլև ունիմ ինձ կայք սանաթով, չիթով և խըսեպագրով պահանջմունս որպէս ամենահարկաւոր թուղթքն և տներիս բիլսէլն, փաթեքն և այլն, յերկաթեայ սանդղոջս գտանելոց են: Եւ զայս ևս յայտնեմ, զի ես ի սկզբանէ անտի ընդ ումեք զամենայն խարճ չեմ պահեալ երբէք ըստ ծիսի վաճառականաց, վասնորոյ ահա՛ ճշմարիտն խոստովանիմ առաջի Աստուծոյ, որ մինչի ներկայ թարեխս ամենևին ումեք չպարտիմ ինչ սանաթով, չիթով կամ խսեպագրով, ուրեմն եթէ ոք պահանջեսցէ ինչ, անընդունակ արասցեն: Յետ այսորիկ այժմ իմ վերջին կամքս և պատուիրանս յայտնեմ վասն վերջին աւուրն իմոյ և մանաւանդ վասն իմ ամենայն ստացուածոյն և կայիցն և կամ վասն այլ ինչ հարկաւոր պատահմանց, զորս ամենայն աստ ի թղթոջս ի հինգ հատոր բանս բովանդակեմ, որ է այս. Ա ՀԱՏՈՐ. Առաջինն պատուիրեմ կտակակատարացն իմոց, զի թաղեսցեն զիմ մարմինս ի գաւիթն եկեղեցւոյն, մերձ գերեզմանի մօրն իմ [՞], կատարելով զամենայն հոգևորական պաշտօնս ըստ ծիսի քրիստոնէականաց օրինաւոր և միջակ ծախիւք. սակս տեղւոյ գերեզմանին իմոյ մի՛ տացեն ինչ, քանզի սակս տեղւոյ գերեզմանացն իմոյ և վասն իմ տանս եղելոցն, երկու քաթայ և մին կարտ գետին եմ տուեալ եկեղեցւոյն յիմ տան գետնիցն, ուրեմն եթէ պահանջեսցեն ինչ և ձրի ո՛չ թաղեսցեն զդին իմ և կամ զդին ներքոյ յիշեալ Աննային, յայնժամ թաղեսցեն ի հանգստարանին ինգլիզաց, և զյիշեալ Աննայն թաղեսցեն ի գաւթի եկեղեցւոյն, տալով զգին տեղւոյն գերեզմանին նորա, նման այլոց. և զվերն յիշեալ իմ տուած գետինն օրինօք դատաստանի տիրեսցեն և խառնեսցեն ընդ գետնի տանն իմոյ, և յետ թաղման մարմնոյն իմոյ, երկաթեայ սանդուղս բացցեն ի ներկայութեան երեք բարեխառն անձանց և զամենայն իղեալսն ի նմա,

350