Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաքեալ եմ ի Նախիջևանն Նոր. և այժմ վասն ներկայ իմ առաւել հարկաւորութեան և օգտին, ի յիշեալ կտակացն իմ յայտնեալ երից տանց մինն, այսինքն է մեր եկեղեցւոյ սահմանակից իմ նորաշէն մեծ բալախանայ տունն իւր ամենայն սահմանօքն, հանեցի իմ ստատիցն և ի նոյն կտակիցն և ամենայն յօժարութեամբ իմով կատարելապէս վաղֆ արարի և ետու յատկացեալ և աոանձին Նոր Նախիջևան քաղաքի սուրբ Գրիգոր Լուսաւորչի անուամբ աւագ եկեղեցւոյն, անմասն առնելով այսմ տանս զմիւս սամատեարսն որի կտակին կան։ Եւ զփոխարէն տանս այս ստացայ և հաստատեցի ինձ յիշատակ և ի ժառանգութիւն հոգևոր զյիշեալ սուրբ Լուսաւորչի եկեղեցւոյ սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ անուամբ զերկոսին ղպրատունսն։ Իմ յիշեալ տան գին եդի յիսուն հազար ռուփի, և յիշեալ դպրատանցն ևս մինչ հարկաւորս ունել վասն տարեկան խարջին քառասուն հազար ռուփոյ մուդաթ, վասնորոյ և ես իմ տանս եկամուտն քառասուն հազար ռուփոյ եկամուտ խսելով, այսպԼս տուր և առութիւն արարի, որ իմ յիշեալ տունն մշտնջենաւոր վաղֆ մնասցէ յիշեալ Լուսաւորչի եկեղեցւոյն, սակս կաոավարութեան երկու ղպրատանցն, նմանապէս և յիշեալ դպրատներն մշտնջենաւոր իմ յիշատակաւ մնասցեն ի Նոր Նախիջևան և ի տպեալ գրեանս յիշատակեսցէն։

Ուստի և արդէն իսկ ահա խոստանամ առաջի Աստուծոյ և մարդկան, ո՛չ ևս իշխել այսուհետև ի վերայ յիշեալ տանն և նորա եկամտին իբրև տէր, այլ միայն ցորքան կենդանի մնացից ես, զյիշեալ տունն և իւր եկամուտն ի ներքոյ կառավարութեանս պահելով իբրև ի կողմանէ նոցա գործակալ, հաւատարմաբար զամենայն եկամուտն ժողովեցից, հարկաւոր շինելիքն շինեցից, և մնացեալ եկամտովն, եթէ յիշեալ տանն մերձ կամ Չինու բազարումն կամ յափն գետոյն տուն, դուքան, քուդամ, գաթ և մին պատահեսցի ի վաճառս, զայնոսիկ ևս գնեցից դարձեալ ի ժառանգութիւն յիշեալ ղպրատանցն, և որպէս յիշեալ տան եկամուտն, նոյնպէս և նոր ստացելոց զեկամուտն առաքեցից ի Նոր Նախիջևան բարեկարգութեանց կառավարչաց ձեռն, նմանապէս և յետ իմ մահուանն ի յիշեալ կառավարչաց աստ կարգեալ օրդնին յաջորդելով զտեղի իմ, զյիշեալ տունն և նորա եկամուտն, ամենայն ևս եթէ նոր ստացեալ տունք և այլն իցեն ընդ այնոցիկ և զնոցին ամենայն եկամուտսն զամենայն որոշելով և յատկացուցանելով յիմ ստադից անպակաս և անթերի տիրեսցէ։ Զանշարժսն պահեսցէ ի ներքոյ կառավարութեան իւրոյ իբրև տէր և զշարժելիսն առաքեսցէ ի Նոր Նախիջևան։ Եւ ի հաստատութիւն այն տուր և առութեանս և վաղֆարութեանս իմ, մին գոլլմօհր ոսկի բէհանայ յինքն առի ի յիշեալ կառավարչաց օրդնի Տեր Ստեփանոս Տեր Յարութիւնեանէ ըստ ծիսի տունս վաճառողաց։ Ընդ այսմ և վասն բառնալոյ զապագայ փոփոխմունս, ութսուն հազար ռուփի սքայ գունահքեարի տալոց պարտական կապեցի զիմ անձն, կայքն օրդնին կտակակատարն ժառանգն անուանեալն յիշեալ կաոավարչացն և կամ նոցա օրդնի յիշեալ Տէր Ստեփանոսի և ապագայ նորին տեղակալ յիշեալ կառավարչաց օրդնուն, այսու պայմանավւ, այսինքն եթէ վերն յիշեալ վաղֆարարութինս ստեցից կամ փոխարկեցից հանելով ի յիշեալ Լուսաւորչի եկեղեցւոյն կամ ըստ բոլորովին և կամ ըստ մասին իւրք ինչ կերպիլ և պատճաոաւ, յայնժամ յիշեալ ութսուն հազար սքայ ռուփի գունահքեարին հատուցից ևս և կամ իմ օրդնին, և այլն յիշեալ կառավարչաց և կամ նոցա օրդնուն։

Արդ և զայս յայտնեմ, զի այսու զյիշեալ կտակն իմ ոչ իսպառ լուծանեմ, այլ միայն զայս յիշեալ տունն և իւր եկամուտն հանելով անտի ի բաց յիշխանութենէ կտակակատարացն և ի ժաոանգութենէ անդ յիշեալ միւս երկու սամատեարցն, զայլ մնացեալ

354