Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգ բանտարկեալս ազատեցին քանզի վերն յեշեալ տեղիքն և կամ անձինքն ժառանգ և սամատէր ամենային կայեցին իմոց զկնի մահուան իմ:

Դ ՀԱՏՈՐ. Չորրորդ պատուէրս յայտնաեմ կտակակատրացն իմոց, թէպետ ես հաւաստի գիտեմ, որ ինձ ազգական չունեմ ուրեք, բայց գուցէ ովանք յայտնեցին յայնժամ և նոցա իւաքանչիւրոցն հինգ ռուփի սքայ սալամաթի տացեն մի անգամ յամենայն կայից իմոց և նոյն հինգ ռուփին եղիցի իւրենց մասն:

Ե ՀԱՏՈՐ. Հուսկ յետոյ այժմ հինգերորդ պատուիրանս յայտնեմ ամենենցուն, զի ի լրութիւն և ի կատարումն վերն յիշատակեալ բաժնիցն իմոց, ահա՛ հաստատեցի ինձ նախկին տեղակալ առաջին կտակակատար և կատարեալ վէքիլ զՆոր Նախիջևանու բարեկարգութեանց կողմանէ՝ տեղս եղեալ բանակատարսն կամ վէքիլսն յիւրաքանչիւրում ժամանակի ոյք և իցեն, որպէս ներկայ են պարոն Ներսէս Ցովհաննէսն և պարոն Դիոնիսիոս Հայրաետեանն, վասնորոյ հաստատեմ զի նոքա եղիցին ինձ առաջին կտակակատար և կատարեալ վէքիլ։ Այլ ևս վերն յիշեալ կատակակատարացն իմոց որպէս ընկեր և օգնական և ինձ երկրորդ կտակակատար և վէքիլ հաստատեմ լինել Կօրտ աֆռէկուշտի կոմիսիօներաց զառաջին կոմիսիօներն, այսինքն Կօրտ աֆռէկուշտի զառաջին դատաւորն իւրաքանչիւր ժամանակի ո՛վ և իցէ, որ և աստ յիշեալ երեք պարոնքն ինձ վէքիլ և կռակակատար են, վասնորոյ և երեքինն ի միասին մին կամքով և մին խորհրդով աշխատեսցին ի փառս աստուծոյ կատարեալ աստ զգրեալ պատուիրանսն իմ։ Արդ, վերջաւորութիւն տալով բանից իմոց, յայտնեմ, զի այս է իմ վերջին կամք և պատուէրն, որպէս ահա վասն հաստատության չորք թուղթ մին օրինակ գրեցի և ի ներկայութեան վկայիցն ստորագրեցի և կնքեցի ի փառս ամենօրհնել Հոր և Որդւոյ և Հոգոյն Սրբոյ միոյն Աստծոյ, որում փառք և երկրպագութիւն մատուցի անզրաւ յաւիտենիւ ամէն․ Եղև յամի Տեառն Հազար եօթն հարիւթ իննսուն և չորս ի Մայիս ամսոյ յերեսնոջն ի Կալկաթայ։

Մասէհ Բաբաջան կամ Մարտիրոս

Վկայեմք, որ ստորագրեաց և կնքեաց հոչակեաց և հաւանեաց վերն յիշեալ Մասէհ Բաբաջանն կամ հասարակ կոչմամբ Մասէհ Մարտիրոսն, թէ այս իմ կտակն է, իմ յետին կամքն է և իւր խնդրանօնք մեր անունը գրեցաք որպէս վկայ․ վերն գրածն չորք մին օրինակ համեմատ միմեանց գոլով, մի և նոյն ժամանակումն ձեռնադրեաց առաջի մեր։

Տէր Ստեփաննոս քահանայ Տէր Յարութիւնեան, Մարգար Յեվհաննէսեան Բոբումեանց, Յովհանջան Պէտրոսեան։

Վերն կտակի չորք օրինակից մինն Սուպրիմ Կոռտւմն Բէնկալու դատաստանումն պրուվ արարի, այսինքն՝ ճշմարտեցի և պրոբէթ դրած ասացեալ Կոռտի կնքով․

Հայրապետեան Դիոնեսիոս
մի ի կտակատարաց:

ՀԱՄԱՐ 2 Յայտնի լիցի ամենեցուն, զի ես ներքոյ ստորագրող Համադանցի Բաբաջանի որդի Մասէհս (որ հասարակ կոչմամբ Աբդալ մասեհ Մարտիրոս կոչիմ) յամի Տեառն 1794, Մայիսի 30, չորք դանայ ի մին օրինակ կտակ ունիմ գրեալ, յորոց և մինն