Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ

Բերլին, 9/21 մայիսի 1859 թվականի

Ազնվամիտ հրատարակող «Հյուսիսափայլ» օրագրի: Խնդրեմ ներել բարեկամական համարձակությանս, եթե Պրուսսիայի մայրաքաղաքից ուղարկում եմ Ձեզ այն տխուր տպավորությունքը, որով զգացված է հոգիս, այն տրտմության հանդիսի նկարագրությունը, որ կատարում է այժմ բոլոր Բերլինը յուր հոյակապ քաղաքացու հողեղեն նշխարքը ուղարկավորելով դեպի հանգիստ գերեզմանի։ Գիտեմ և ամաչելով խոսովանում եմ որպես հայ մարդ, թե մեր ասիացի եղբարքը (խոսքս մի քանի մասնավորների վերա չէ) յուրյանց հատուկ ցավի և տրտմության համար չունին արտասուք, յուրյանց ազգային անբախտության համար չունին զգացող սիրտ և մտածող հոգի, ուր մնաց մի այնպիսի եվրոպական պատահարի, մի այնպիսի ականավոր մարդու վախճանի համար, որի անունը ևս լսած չէին, թող թե նորա գերապանծ ուսումնական վաստակներին տեղյակ էին։ Մեծ երկբայության մեջ եմ, թե այդպես հոգով ու սրտով ցամաքած, նյութապաշտության մեջ կորած, յուր նեղ ասիական շրջանի մեջ փակած ու խեղդված ազգի վերա կարող էր որևիցե ազդողություն գործել իմ նկարագրությունը, կամ նորա սիրտը շարժել այն խոսելիքը, որի նյութը է մի հոյակապ մարդու կյանք, որ ամենևին դուրս էր հայկական մարդկության աշխարհից, որ և միայն եվրոպական հողի վերա կարող էր աճել և զորանալ, ըստ որում այդտեղ միայն տված էին աճելու և զորանալու հարկավոր պայմանքը։ Բայց, ի՛նչ պիտո է առնել, ազնվամիտ Հրատարակող, մեք հայ ենք և մեր բարոյական կոչումը երկրի վերա, ինչքան ևս տրտում լինեին այն հանգամանքը, որի մեջ դրել է մեզ նախախնամությունը, չէ կարող մի այլ բան լինել, քան թե քաջալերվիլ ինքն յուրյանով, հոգի ստանալ ինքն յուր ազնիվ գիտակցությամբ և գնալ որոնել մեր ազգի կորուսյալ ոչխարքը: Եվրոպացիք կարոտ չեն մեզ, և ի՛նչ

366