արժանի վաստակ կարող էինք մեք վաստակել նոցա համար. մեր վաստակքը, մեր մտածողությունքը, մեր բոլոր կյանքի գործականությունը պիտո է նվիրվի մեր հայրենական ազգին. դա՛ է մեզ կարոտը, դորա՛ համար, որքան կենդանի ենք մեք, պարտական ենք մտածել և հուսալ, աշխատել, քրտնել և գործել միչև օրը երեկոյացել չէ։ Թո՛ղ այս ներկա սերունդս ընտրված չլինի ականատես լինելու ազգի գալոց բախտավորությանը, բայց իսրայելացոց պես անապատի մեջ, որ չարժանացան տեսանել Ավետյաց երկիրը, կոչված ենք մեք պատրաստել ճանապարհը մեր զավակների համար։ Թո՛ղ միայն յուրաքանչյուր ոք մեզանից գործ կատարե յուր կարողության չափ. արդարև ամեն մի առանձնակի աշխատությունը էր մի կաթիլ օվկիանոսի մեջ, բայց և աշխարհածովերը էին միանգամ կաթիլներ։ Այսպես ահա քննելով բանը, անհույս չեմ, թե մի քանի բանական մարդիկ ուրախությամբ կարդալու էին այս նամակս և շնորհակալ կլինեին թե ինձ նամակագրիս և թե Ձեզ, ազնվամիտ Հրատարակողիդ։ Ալեքսանդր Ֆոն Հումբոլդը չկա այսուհետև։ Այս լուրը Եվրոպայի մեջ դղրդելու է բոլոր սիրտերը թե խրճիթների և թե ապարանքների մեջ․ նա տարածելու է տրտմություն այնքան հեռի, ինչքան որ ձգվում էր մարդկային հաղորդության թելը, ամենայն տեղ, ուր միայն որևիցե բարոյական կարգ և կրթություն գտել է յուր համար հայրենիք և օթևան։ Հավիտյան փակվել են այն աչքերը, որ ավելի բան ճանաչել էին տիեզերքի հրաշներից, ավելի խոր զննել ու հասկացել էին նորան, քան թե երբևիցե մի մարդկեղեն իմացականություն։ Այն պտույտ-պտույտ ալիքները, որ նորա կարող ձեռքի ձգողութենից հառաջացան մտքերի ծովի մեջ, պիտո է խաղան և շարժողություն տարածեն դարավոր ժամանակներով։ Կգա այն ժամանակը, երբ նորա անունով կհաշվեն մի նոր դարագլուխ իմացականության պատմության մեջ, պատճառ, նա է եղած այն գիտնականը, որ արել է առաջին փորձը, բովանդակ արաչագործությունը ըմբռնելու մտքով, որպես մի օրինապատշաճ ամբողջություն, բոլոր հայտնությունքը բնության մեջ բացատրելու մի դրական հիմքի վերա։ Եվ այս անչափելի գործը հաջորդեցավ նորան․ նա միավորվել է գիտության բոլոր ճյուղերը, քննության բոլոր սահմանները դորանց ապացուցել է որպես շարակից մասներ, որ փոխադարձաբար ձեռնտու են, լրացուցանում են միմյանց։ Այն հատուկտոր չիննության քարերը, որ նա գտել էր թողած մինչև յուր ժամանակը, կարգավորել և հարդարել է և հավելացուցել է դոցա վերա մյուս նորեր։ Բայց այս բոլոր մի երկրորդական գործ է, համե
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/367
Արտաքին տեսք