<ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ>
Ավստրիա. Վիեննա, 9 նոյեմբերի 1859 թվականի
Ազնվամիտ հրատարակող «Հյուսիսափայլ» օրագիր
Երեկյան օրին մեք կատարեցինք այս կայսերական մայրաքաղաքում մի տոնախմբություն, ինչպես բոլոր Գերմանիան մի երկրորդը տեած չէ դեռևս։ Թող մյուսերը մանրամասնաբար նկարագրեն ձեզ այդ տոնախմբության միըստմիոջեքը. թույլ տվեցեք ինձ միայն հիշել այստեղ այն հոգեպայծառ, կախարդող տեսարանը, որ հառաջացրեց ի պատիվ գերմանական հոգելից բանաստեղծի պատրաստած ջահազարդ հանդեսը։ Մոտ 5000 մարդ, բոլոր ականավոր մարդիկը թե գիտության և թե ճարտարության մեջ, թե զանազան ընկերութենների և թե այլ ազգային հասարակությունների միջից, բոլորեքյան կրելով յուրյանց ձեռքումը ջահեր, կամ գունավոր լապտերներ և փողփողուն դրոշներ,բարեճաշակ և զարդարուն կերպով, ծայրե ծայր շրջեցան այս ամենա մեծ գերմանական քաղաքի մեջ Պրատերստեռնից մինչև Հովսեպստեդյան Գլացիսը։ Նվիրական համեստություն ուրախություն ամենեցուն երեսի վերա, ցնծություն բարյացակամություն նայեցողների բազմության կողմից, որ փոքր-փոքր հաշվելով, հասանում էր քառորդ միլիոնաչափ ժողովրդի։ Երբ որ ջահակիր և Դրոշակիր բազմությունը արձակվեցավ և ոտք բռնեց Շիլլերի հսկայամարմին արձանի առաջև, որ կլասիկական գեղեցկությամբ պատրաստել էր քանդակագործ Մեյքսները, և ավելի քան թե հազար երգեցողք սկսան երգել Շիլլերի տաղը «Ուրախության վերա», բայց հազարավոր գազեղեն բոցեր քաղաքի դատարանների չորս աշտարակների վերա տնկվեցան, տարածելով ցերեկիպայծառություն, և բենգալյան կրակներ հետնակողմումը դրած, թույլէին տալիս աչքի տակ ձգելու ժողովրդի բազմությունը, որ գլուխ-գլխիմոտ լցուլցանում էին մեծ, զինվորական վարժության հրապարակի տեղը, երբ որ Հեյնրիխ Լաուբեի համառոտ, բայց իմաստալից հանդիսական