Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճառի քամակից թնդաց շատ հազարավոր ձայների ցնծության գոչյուն, երբ որ շնորհակալության այն հարյուրավոր հազարների, որոնց անմոռանալի կմնա այս տոնախմբությունը, մի փոթորկային գոռացքով դուրս հարձակվեցավ «Կեցցե՛ կայսրը» հնչելով, այն միջոցին ահա տեսա ես մարդիկ, որ միմյանց անծանոթ, գրկախառնում էին միմյանց և օրհնաբանում էին այն պայծառացուցիչ և միավորող ոգին, որ յուր անմահ հոգու բարոյապես գեղեցիկ ստեղծվածներով պատճառ էր տվել յուր թոռներին կատարելու մի այսպիսի չնաշխարհիկ ժողովրդական տոնախմբություն։ Երանի՛ թե մեր բոլոր գերմանացի եղբարքը, բոլոր ցեղերը մեր մեծ հասարակաց հայրենիքի, հյուսիսումը և հարավումը, մասնակից լինելով այն անմոռանալի տոնախմբությանը, որ մեք կատարեցինք երեկ, տեսած լինեին այս սիրարժան, ազնվամիտ ժողովուրդը, այն վայելչաբարոյությունը, ուրախամտությունը և խնդակցությունը այս հարյուրավոր հազարների․ եթե լսած լինեին ամենեքյան նոքա, թե ինչպե՛ս բարձր ձայնով ժողովուրդը հայտնում էր յուր ուրախությունը ջահակիր և դրոշակիր բազմությանը, մանավանդ թե հոգաբարձու առաջնորդներին․ եթե նոքա տեսած լինեին, թե ոչ մի տեղ, և ոչ իսկ ամենախիտ ժողովրդախումբերի մեջ որևիցե անպատշաճ խոսք, ոչ մի տեղ և ոչ ամենափոքր անկարգություն, ոչ մի տեղ մի կոպտություն չլսվեցավ։ Երանի՜ թե բոլոր Գերմանիան ականատես եղած լիներ, թե որպիսի պատրաստակամ հոժարությամբ և ուրախությամբ հնազանդում էին մարդիկ հանդիսի կարգադրությանը, որ արդարև կարող էր նմանողության օրինակ լինել, այո՛, զարմանալու արժանի, և թե ի՛նչպես բոլոր օթևանները, բոլոր պատուհանները բաց էին, բոլոր սենյակները փառահեռ լուսավորած, բոլոր բնակիչքը հանդիսավոր հագուստներով, միապես պայծառացած սրտով միացած բազմության հետ, որ ալիքների պես պտույտվում էր փողոցների մեջ, ուր ոչ մի տեղ հարկավոր չեղավ զինվորականների վերակացություն․ մի տոնախմբություն ընդհանուր ուրախության «երկնքի օրհնառատ դստեր» միայնակ հովանավորության տակ, որ ազատը և՛ ազատորեն, և՛հավասարապես, և՛ ուրախությամբ զուգավորում է—այո,՛ այո՛, այսուհետև չէր գտանվելու ոչ մի գերմանացի եղբայր, որ այս գեղեցիկ աշխարհը, այս ուղղամիտ ժողովուրդը, այն միլիոնավոր մարդիկը, որոնց մեջ այդքան խոր արմատացած է գերմանական կրթությունը, կամենար դուրս հանել մեզ գերմանական դաշնավորության կապից, որ միավորում է մեզ։ Դեպի երեք կողմ, նույնպես զարմանալի կարգավորությամբ 9 ժամուն երեկոյին հեռացան տոնախմբողքը տոնի հրապարակից, որ ապագայումը

380