Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացուցել յուր անձը փոքրիկ քաղաքացու կարգերից դեպի առաջին գերմանական բանաստեղծի աստիճան: Նա յուր բանաստեղծական կոչման մեջ, թեև ծանր տառապանքների և վշտերի տակ, կացել է միշտ հավատարիմ և ճշմարիտ, ազնիվ և մաքուր, որպես զուտ ոսկի: Նա մեր լեզուն ազնվագործելով տվել է նորան մի պանծալի բարեհնչություն, նա թևավորել է նորան դեպի մի կախարդական թռիչք, այնպես որ ամենայն գերմանական սիրտ զովանում է և հոգևորվում է նորա մի խոսքերից: Նա ստեղծել է մի ամբողջ շարակարգ գաղափարական կերպարանքների, որ դարձել են սիրականներ և օրինակներ փոքրի ու մեծի, հարստականի ու աղքատի համար: Նա փառավորել է կանայքը մեր գերմանական նախահարց հոգով, որպես ամենամաքուր առաքինության պահապաններ, որպես տղամարդի ուղեկից ընկերներ կյանքի ամենավերին խնդիրների մեջ: Նա զարթեցրել է և սնուցել հոգին զգալու այն բոլոր բարիքը, որ ամփոփած են ամենայն մարդու սրտի խորքում, հոգին ազատության, հոգին հայրենասիրության, հոգին զգալու բարին և վսեմականը: Նա յուր մեծ քանքարը նվիրել է միշտ այն մեծ խորհուրդներին միայն, որ ազնվացնում են և բարձրացնում են մարդս: Նա դորանով յուր բոլոր ժողովուրդը տոնախմբելով մի այդպիսի բանաստեղծի ծննդյան հարյուրամյա օրը, ձայն է տալիս է միաբերան. Ֆրիդրիկոս Շիլլերը է գերմանական ազգի բանաստեղծը և մեր սերը: Մեծարանք և գոհություն նորան միշտ և հավիտյան: Այս միաբերան ձայնարկության մեջ լսվում է մեծաբարբառ և ընդարձակ Ավստրիան, և Վիեննայի մեջ ևս պսակում ենք մեք բանաստեղծի արձանը, և Դանուբյան գետ ի վեր և գետի ի ստոր, և մինչև ի մեր երկնաճեմ սարերը վեր է թնդում Ավստրիայի երախտագետ տոնախմբության գոչյունը, գերմանական ազգի բանաստեղծին, մեր սիրելի Շիլլերին հազար և դարձյալ հազարաձա՛յն բարեբանություն»:

Հարգել Հրատարակողիդ

անխարդախ բարեկամ

Ադոլֆ Բլումենթալ