կարող դիմանալ: Աշխատել ենք, հնարավորության սահմաններում, օտարել վրիպակները և վերականգնել աղճատվաց տեղերը: «Ցաղագս հայկական մատենագրութեան ճառը» Նալբանյանի կենդանության ժամանակ լույս չտեսավ,թեև անվանաթերթը ցույց է տալիս,որ այն նախատեսված էր առանձին հրատարակության համար:Դժվար է այժմ որև ենթադրություն անել այդ մասին.թվում է նույնիսկ,որ հեղինակն ինքը նպատակահարմար չի համարել դրա տպագրությունը:Ընդարձակ իր ճառի մեջ երիտասարդ Նալբանդյանը հանդես է գալիս իբրև ոչ միայն աշխարհաբար լեզվի,այլև աշխարհիկ նոր գրականության համոզված ու կրքոտ պաշտպաններից մեկը:Նա փորձ է անում ավելի ևս զարգացնելու ու խորացնելու այն գաղափարները,որ հօգուտ հայ նոր գրականության իր աշխատություններում բերել էր Ստեփանոս Նազարյանը: Շատ ուշագրավ է նաև,որ փր այս առաջին ծավալուն գործում Նալբանդյանը կրում է նաև Բելինսկու ազդեցությունը:Այն որոշակի է մասնավորապես ճառի հետևյալ հատվածում.«Ժողովուրդն մեր դատապարտելի է վասն անմիաբանութեան և անազգասիրութեան.ի նմա բնակի ոգի ոչ աստուածային,որ միջնորմ արկանէ ընդ ընկեր,օցտէ և փեռեկտէ յիրերաց.առ մեզ,որպէս և առ կիսլուսաւոր ազինս,բաժանեալք այդոքիկ ունեին զիւրեանց հատկութիւնս,զառանձին կերպ կենաց. զայլ տարազ զգեստու,»
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/399
Արտաքին տեսք