գրականական և պատմական» տարեգրքի 1895թվականի 6-րդ գիրքը (հավելված,39—64): «Ճառի» հեղինակային ինքնագրի վրա Ստեփան Նազարյանի արած լրացումները և ուղղումները առնված են ուղիղ փակագծերի մեջ [], բացի այդ՝ բնագրի մեջ ինչպես Նազարյանի, այնպես էլ Նալբանդյանի մտցրած բոլոր փոփոխությունները նշվում են Բնագրային տարբերություններ բաժնում:
«Յաղագս հայկական մատենագրութեան ճառի» սույն հատորում հրատարակվող բնագիրը (բնագրային տարբերություններով հանդերձ) տպագրություն է պատրաստել բնասիրական գիտությունների թեկնածու Մ. Միխիթարյանը:
Էջ 5, տ. 7. Ծահիջի՛ք զճշմարտութիւն, և ճշմարտութիւն ազատեսցէ զձեզ — Աւետարան ըստ Յովհ., Ը, 32:
Էջ 13, տ. 9. …Երկհատոր տաղաչափութեամբք — Հմմտ. Ոսկի դար Հայաստանի, երգեալ Յովհաննու Միրզայեան Վանանդեցի վարժապետ քահանայի, ի Զմիւոնիո, 1863, Ճառ ներբողական ի սուրբ խաչն Քրիստոսի և պատմական առասացաթիւն ի սուրբ նշանն Վարագայ, ի Մոսկուա, 1853: Էջ 18, տ. 4. հրահանգ քրիստոնեական վարդապետութեան — Մսերանցի հիշյալ աշխատությունը՝ «Հրահանգ քրիստոնէական հավատոյ» խորագրով լույս է տեսել Մոսկվայում 1850 թվականին:
Էջ 18, տ. 27. …զնոր կտակարան ի լեզու աշխարհիկ — Նոր կտակարանի այդ հրատարակությունը անհայտ մնաց մեզ. դժվարանում ենք նույնիսկ այսել, թե ինչ հրատարակություն է այդ, որը ոչ միայն մեր գրադարաններում, այլև հ. Արսեն Ղազիկյանի հանրահայտ «Հայկական նոր մատենագրության» մեջ չի հիշատակվում:
Էջ 26, տ. 5. …Ի սիրտս իւրևանց դրոշմեն: — Մեզ չհաջողվեց պարզել այս հատվածի աղբյուրը:
Էջ 28, տ. 10. …որք և այժմ դեռ ևս անյագութեամբ գինով ընդ մեռելոյին կարգին - Տե՛ս Ղազար Փարպեցոյ, թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից, Մոսկվա, 1853, էջ 65։
էջ 28. 14. Ի գալուստ Քրիստոսի յԵրուսաղեմ աւանակա — Հմմտ. Մամբրէ Վերծնողի Ճառք, Վենետիկ, 1833, տպված է Կորյունի և Դավիթ Անհաղթի մատենագրությունից հետ։
տ․ 21-22․ …ոճ գրութեան ստրկացեալ յունական բաղդասութէան։-Տե՛ս Դաւթի Անհաղթ փիլիսոփայի մատենագրութիւն, Վենետիկ, 1833։
Էջ 29, տ․ 12-13 …աստուածաբնականք և բարոյականք -Հմմտ. Սրբոյ հօրն Եղիշէի վարդապետի Մատհնագրութիւնք, ի Վինետիկ, 1838:
տ. 29-30. …արժանի եղեն ընդունակութեան - Հետագայում բանասերներից ոմանք նույնպես այն կարծիքը հայտնեցին, որ այս Խոսրովը, որին վերագրվում է «Պատմութիւն սուրբ Սահակայ հայրապետի» գործը, պետք է որ այն Խոսրովիկը լինի, որի մասին խոսում է Փարպեցին: Այս հարցի մասին եղած քննական գրականությունը տե՛ս Հ. Տաշյանի «Մատենագրական մանր ուսումնասիրությունք»: Հետազոտությւն և բնագիրք, մասն, 1, Ա-Զ, Նեմեսիոս, Պրոկղ, Խոսրովիկ, Եպիփան և Սեկունդոս հավաքածուի մեջ, Վիեննա, 1895, էջ 49-75։
Էջ 30․ տ․ 16․ ․․․աշակերտի նորին Սարգսի Բուխարացւոյ - Թեոդորոս Քոթենավորի երեք ճառերը տե՛ս Յովհաննու իմաստասերի Օձնեցւոյ Մատենագրութեանց մեջ։
տ․ 27․ ․․․ հեռի է իմ Մովսիսէ Խորենացւոյ - Հետագա ուսումնասիրությունները ցույց վտին, որ իրոք անհիմն էր այդ ենթադրությունը․ Մովսես Սյունեցին, որ կոչվում էր նաև Քերթող, ապրել է VII դարում և հեղինակ է համարվում քերականանան և ճարտասանական