ըՎերջապես այն միտքը հայտնվեց, որ «Հյուսիսապայլի» շապկանկարի գաղապարը Նալբանդյանը և Նազարյանը վերցրել են «Թապառական Հրեա» վեպի հեղինակային առաջաբանից: Այդտեղ նկարագրված է «Հյուսիսային փայլողության» ծնունդը Բերինգի նեղուցի վրա. ահա մի հատված այդ առաջաբանից.
«Հորիզոնում երևացավ պայծառ կիսագունդ, որի բերանի կենտրոնից, դուրս էին բխում ահագին լուսեղեն սյուներ, որոնք բարձրանալով գունդի ամենայն կողմից, լուսավորում են և երկինքը, և գետինը, և ծովը: Հրեղեն փալմունքը, որպես արշալուսից, ընկնում է և սահում է ձյունապատ դաշտի վերայից, բացարձակում է հիանալի լույս սառուցի սարերի մոխրագույն գագաթների վերա և փոքր-ինչ կերմրեցնում է և թեթև, սոկու գույն է տալիս երկու ցամաքահողի սև-սև ահագին ապառաժներին»։
Ամսագրի շապկանկարի համեմատությունը էժեն Սյուի Հիշյալ նկարագրության հետ, խոսում է այդ վարկածի հավանականության օգտին (տե՛ս Մ․ Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագրի շապկանկարի շուրջ, «Սովետական գրականություն»,1979 թվական, № 2, էջ 145—147)
Էջ 72, տ․14.Եվժեն Սյու - Ֆրանսական ականավոր գրող (1804-1857թվականներ), հեղինակ բազմահատոր «Փարիզի գաղտնիքները», «Թափառական Հրեա» («Ագասֆեր») վեպերի: «Փարիզի գաղտնիքները» հիմնավոր քննադադատության է ենթարկվել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Սուրբ ընտանիքում», իսկ մի տարի առաջ, Բելինսկու կողմից, որի գրախոսությունը տպագրվել է «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում: Էժեն Սյուի ստողծագործության ուժեղ կողմերն արտահայտվել են նրա հակակղերական «Թափառական Հրեա» վեպում: Բնութագրելով Է.Սյուի ստեղծագործությունը Բելինսկին գրում է. «…Որպես Ֆրանսաիացի, էժեն Սյուին խորթ չէ ընկածների և թույլերի նկատմամբ ցուցաբերվող համակարքը։ Մարդկությունն ու մարդասիրությունը ֆրանսիացիների ազգային նկարագրի ցայտուն գծերից է (Полн․ собр․ соч., том.VIII, стр. 185)։ Միաժամանակ Բելինսկին նշում է և Սյուի թույլ կողմերը․ չափազանցում, մելոդրամա, էֆեկտներ, թույլ խարակտերներ (Полн. собр., соч., том. X, стр. 307):
Էջ 74, տ․ 11․ «Ուսումն նավուղության» - տե՛ս ուսումնասիրութիւն նաւուղղութեան յերիս գիրս բաժանեալ, աշխատութեամբ տեառն Հ․ Ղուկաս Վարդապետի Օղուլլուգեան Տրապիզոնցւո, 1809 թվական, Վենետիկ։
Էջ 75, տ․ 37, էջ 76, տ․ 1 ․․․հայերը օտարի լեզվով կարդում են յուրյանց սեփական հեղինակի գործը - Նկատի ունի, գլխավորապես, Խորենացու օտար լեզուներով, այդ թվում և ռուսերեն թարգմանությունները․ այդ ժամանակ պատրաստվում էր Խորենացու «Պատմության» երկրորդ հրատաարակությունը՝ Մկրտիչ Էմինի թարգմանությամբ։
Էջ 76, տ․ 3-4 …հրահանգ քրիստոնեական վարդապետության - հավանորեն նկատի ունի 1825 թբվականի Տփխիսում լույս տեսած «Հրահանգ քրիստոնեական վարդապետության» գիրքը, որը պահպանվում է Նալբանդյան անձնական գրադարանում։
տ․ 8․ …իսկ մյուսի հոլովների կարգը այլն է բոլորովին - նկատի ունի Չամչյանի, Խուդաբաշյանի, Սալլանթյանի, Ավետիքյանի, Հարություն Ավագյանի և ուրիշների քերականությունները։
Էջ 78, տ․ 37, էջ 79, տ․ 1․ …եթե մեր Մխիթարյան գերպատիվ հարք չեն կամեցել այս բանը հայերեն թարգմանել - Մխիթարյանների օրգան «Բազմավեպը» դեռևս 1846 թվականին էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի մասին գրած գրախոսականում այն բնութագրում է իբրև վնասակար գիրք (հմմտ․Ա․ Բ․ Կարինյան Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հատոր 2, Երևան, 1960 թվական, էջ 234)։