Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հիսուսյանք» հոդվածը սկսած 1857 թվականից, երբ տպագրվել է «Թափառական հրեան», մտել է հայ իրականության մեջ իբրև հայկական կյանքի և մտքի արգասիք և դարձել ժամանակի գաղափարական պայքարի զենքերից մեկը։ Այնուհետև, ամբողջ մեկ և կես դար շրջանառության մեջ է գտնվել հայկական մտավոր կյանքում, շարունակելով մասնակցել այդ կյանքի աչքի ընկնող անցուդարձերին։ Չպետք է մոռանալ ևս մեկ հանգամանք, այն ժամանակ, երբ տպագրվեց «Հիսուսյանքը», հայ իրականության մեջ աշխարհաբար լեզվով հրապարակի վրա մի քանի գրքեր կային միայն։ Հետևապես, այդ հոդվածն արժեքավորվում է և իբրև կազմավորվող հայկական գրական լեզվի աոաջին ծավալուն փաստաթղթերից մեկը, լեզվագիտական բացառիկ մի հուշարձան, որը որոշակի դեր է կատարել ոչ միայն Նալբանդյանի գրական ստեղծագործության լեզվի երկրորդ փուլի, այլև ժամանակի հայ նոր գրական լեզվի ձևավորման հարցում։ Ժամանակի տպագրական գործի մակարդակին ծանոթանալու առումով հետաքրքրական է նաև այստեղ հիշել Նալբանդյանի մի ծանուցումը։ «Թափառական հրեան» տպագրվել էր բազմաթիվ վրիպակներով։ Նալբանդյանը մեծ նշանակություն տալով «Հիսուսյանք» հավելվածին, վեպի վերջում զետեղել է միմիայն «Հիսուսյանքի» մեջ սպրդած վրիպակների ցուցակը, հետևյալ ծանոթությամբ. «Թարգմանչի բազմադիմի պարապմունքը և գրաշարների օտարազգությունը պատճառ են դարձած այս անկարգությանը։ Պատվելի ընթերցողներից խնդրվում է ներողություն. այսպիսի սխալատպությունք, թեև ո՛չ այսքան շատ, երևում են և «Թափառական հրեաի» մեջ։ Բայց որովհետև դոքա այնպիսի բաներ չեն, որ խանգարեին բանի ընթացքը, այս պատճառով ավելորդ համարվեցավ նշանակել, հուսալով որ ընթերցողքը կարող են ուղիղ կարդալ (տե՛ս «Թափառական հրեա», Մոսկվա, 1857, էջ 382)։ Էջ 123, տ. 7. Այս մի Չինաստան է — նշանակում է փակ, անմատչելի, մտքի լճացման աշխարհ։ Էջ 140, տ. 6—7. Նոքա ինքյանք դառնում էին դաբիրա այն աստուծուն, որ քարոզում էին — Հրեական սինագոգայի ներսի սրբության խորանը, փոխաբերական իմաստով՝ սրբավայր, սուրբ խորան։ Էջ 157, տ. 37. «Յետինն չար քան զառաջինն» —Աւետարան ըստ Մատթէոսի, ԻԷ, 64, էջ 171, տ. 14. «Ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի» — Աւետարան ըստ Ղուկասու> Զ, 44, էջ 171, տ. 21 — 23. Խոստանում եմ իմ ընթերցողներին — Պիոսի ձեռքով նորանց կարգի վերականգնելուց մինչև մեր օրերը — Նալբանդյանը չկարողացավ, թերևս ավելորդ համարեց հետագայում անդրադառնալ այս նյութին։

            ԿՐԻՏԻԿԱ «ՀԱՆԴԵՍ ՆՈՐ ՀԱՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ»
                         (էջ 142)

Տպագրվել է` «Հյուսիսափայլ», 1858, N 1, էջ 71 — 80, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ։ Ստեփանոս Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առիթով Նալբանդյանի գրած կրիտիկան նրա աոաջին գրաքննադատական ելույթն էր։ Այս հոդվածը հայ ընթերցողին միանգամից ծանոթացնում էր երկու ծանրակշիռ արժեքների՝ աշխարհա

413