ինչպես հայտնում է Աշ.Հովհաննիսյանը, ձեռագիր է և գտնվում է Մսերյանի ընտանեկան արխիվում (<<Նալբանդյանը և նրա ժամանակը>> հ. 1. էջ 125): Էջ 178, տ. 35-36. <<Հյուսիսափայլի>> հետևյալ համարների մեջ կհրատարակենք մեր հայացքը Մխիթարյանց վերա- Նալբանդյանը կատարեց իր խոստումը: Տե՛ս այս հատորում զետեղված <<Մխիթար Սերաստացի և Մխիթարյանք>> հոդվածը: Էջ 179, տ. 25 — 26. ծանոթացնենք մեր ագգը գերապատիվ Նազարյանցի նոր հայախոսության հանդեսի հետ - Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» աշխատության երկրորդ մասը լույս տեսավ նույն 1857 թ. վերջին։ Էջ 181, տ. 12—14. ...եթե համեմատենք միմյանց հետ նույն մատենագրի <<Առաջին հոգեղեն կերակուրը հայոց երեխաների համար», «Վարդապետարանը կրոնի» — ա) «Առաջին հոգեղեն կերակուր հայ ազգի երեխաների համար», Ստեփանոս Նաqարյան, Վարդապետի աշխատասիրություն, Մոսկվա, 1853; բ) Ստեփանոս Նազարյան, «Վարդապետարան կրոնի հասարակաց հայախոսությամբ, մասն առաջին, Մոսկվա, 1853։» Էջ 181, տ. 30. «հոգով չափ պատրաստ էր ուսանել յուրյանից լավ խոսողներից — տե՛ս քննարկվող գրքի առաջաբանը, էջ 5։ Էջ 182, տ. 31—34. Քաղցր պարտականություն կհամարենք .. այս օրերումը դուրս է եկած տպագրական մամուլի տակից — Նալբանդյանը չկարողացավ, թերևս հարմար չհամարեց կատարել իր խոստումը։
ԳԵՎՈՐԳ ԳԵղԱՄՅԱՆՑ
(էջ 183)
Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, N 2, էջ 143—154, «Մահացուցակ» ընդհանուր խորագրի տակ, Մ․ Նալբանդյանց ստորագրությամբ։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի նորավարտ Գևորգ Գեղամյանցի վաղաժամ մահվան առթիվ գրված այս հոդվածը, ինչպես և սրան հաջորդող դամբանական խոսքը, Նալբանդյանի հրապարակախոսական առաջին ելույթներից է։ Շարադրելով հանգուցյալի կարճատև և զրկանքներով լի կյանքը, Նալբանդյանը միաժամանակ ընդգծում է ժամանակի նշանավոր մարդկանց անհոգի վերաբերմունքը դեպի ուսումնավառ պատանին։ Այս կապակցությամբ է ահա, որ Նալբանդյանը խոսում է Գեղամյանցի պաշտելի ուսուցիչ Խաչատուր Աբովյանի մասին։ Աբովյանի կյանքի այն դրվագի շարադրանքը, որ կապված է Գեղամյանցի ուսումնառության տարիներին, կենդանի մի վկայություն էր։ Ապրելով Գեղամյանցի հետ նույն հարկի տակ և ոգևորվելով նույն գաղափարներով, Նալբանդյանը շատ հաճախ պետք է առիթ ունեցած լիներ հետաքրքրվելու Աբովյանի անձնական ողբերգությամբ, նրա սիրելի աշակերտից լսելու այնպիսի մանրամասներ, որոնք չափազանց արժեքավոր կարող էին լինել նրա ընդհանուր նկարագիրը ըմբռնելու համար։ Ահա թե ինչու Նալբանդյանի հաղորդած կենսագրական տեղեկությունները Աբովյանի մասին, մասնավորապես նրա և Ներսես կաթողիկոսի հարաբերությունների հարցի մասին հայտնած կարծիքը, պետք է միանգամայն արժանահվատ համարել։ Այս հոդվածում է, որ Նալբանդյանը և Նազարյանը աոաջին անգամ ըստ արժանվույն գնահատում են Աբովյանի խոշոր դերը մեր հասարակական մտքի պատմության մեջ։