Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էջ 187, տ. 1-2. ...Կարապետ և Սերովբե արքեպիկոսների հետ հարուցել էր կաթողիկոսը անվերջանալի վեճ-Ներսես կաթողիկոսի՝ դեպի Վրաստանի թեմակալ առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսն ու Աստրախանի առաջնորդ Սերովբե արքեպիսկոպոսն ունեցած բացասական վերաբերմունքն սկսվում է այն տարիներից, երբ նոր էր դրված ապագա Ներսիսյան դպրոցի հիմնադրման հարցը: Չկարողանալով հաշտվել էջմիածնի կրթական մթնոլորտին, Սեբովբեն գտնում էր, որ մի կանոնավոր ուսումնարան կարող է արդյունք տալ միայն Ռուսաստանի տիրապետության ներքո և ոչ թե Էջմիածնում կամ Թուրքիայում. այս նկատառումով նա առաջարկում էր դպրոցը բացել Թիֆլիսում, ընդսմին ուսումնարանի ղեկավարությունը նա հանձն էր առնում վերցնել իր ձեռքը: Սերովբեի այս առաջարկի դեմ դուրս եկավ Ներսեսը, որը գտնում էր, թե ուսումնարանը պետք է բաց անել Էջմիածնում: Հետագայում, երբ Ներսեսը կարգվեց Վրաստանի թեմի առաջնորդ, նա ընդունեց Սերովբեի տեսակետը և դպրոցը կառուցել տվեց Թիֆլիսում: Հանձին Սերովբեի տեսնելով մի մարդու, որը ձգտում է իր ձեռքը վերցնել կրթության գործը, Ներսեսը թշնամաբար տրամադրվեց նրա նկատմամբ: Ավելի երկարատև և համառ էր Ներսեսի հակամարտությունը Կարապետ արքեպիսկոպոսի հետ: Վերջինս իր սեփական տեսակետն ուներ կրթության և ազգային լուսավորության մասին: Ահա՛ թե ինչու Ներսեսը մտածում էր նրան հեռացնել Ախալցխա և ինքն ստանձնել թեմի առաջնորդությունը։ Հասկանալի է, որ սկզբունքային այս վեճերը չէին կարող զերծ լինել անձնական բնույթ կրող հաշիվներից և կրքեր բորբոքող երկարատև ու բարդ ինտրիգներից, որի մասին և հիշատակում է նալբանդյանը (տե՛ս նաև Եղիշե քհն․ Գեղամյան, «Պատմական պատկերներ», պրակ VIII, Բաքու, 1915, էջ 1325 և շար․)։ տ․ 15-16․ «օհնա՛ծ, ի՛նչ անհանգիստ մարդ ես․ քեզ մի բան ասացին, այլևս ձեռք չես վեր առնում դու» —— Սարգիս Քամալյանի կողմից գրի առված Ակիմյանի հուշերում կաթողիկոսի՝ Աբովյանին ուղղած այս խոսքը (մի քիչ փոփոխված) ասված է այլ առիթով, այն է՝ Ներսիսյան դպրոցում պաշտոն ստանալու կապակցությամբ (հմմտ․ «Ժամանակակիցները Աբովյանի մասին», Երևան, 1941, էջ 118)։ Թվում է՝ ավելի արժանահավատ պետք է համարել Նալբանդյանի պատմածը։ Էջ 189, տ․ 23—24․ ․․․թարգմանել էր գերմանական լեզվից Հոֆմանի․․․ գեղեցիկ գործեր — Հավանորեն խոսքը գերմանացի հռչակավոր բժիշկ ֆրիդրիխ Հոֆմանի մասին։ տ․ 35—36․ Քաղցր պարտականություն կհամարենք մեզ․ հրատարակել այս աշխատությունը տպագրությամբ —— Որքան հայտնի է, Գեղամյանցի կատարած թարգմանությունը չի տպագրվել։ Էջ 190, տ․ 15 ․․․կոմս Շերմետևի գյուղում — Այն է՝ Օստանկինոյում, ժամանակի մերձմոսկովյան ամենագեղեցիկ վայրերից մեկում։

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌ

(էջ 194)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858. № 2, էջ 156-158, «Դամբանական ճառերը» ընդհանուր խորագրի տակ, Մ․ Նալբանդյանց ստորագրությամբ։ Այստեղ տպագրվել են

416