Սխալաշատ այս հրատարակություններից վստահելին որոշ լափով «Լուման» էր, ուստի և, բնագիրը չունենալու պատճառով, նրա հիման վրա էլ պատրաստված է տեքստը։ Նախորդ հրատարակության ժամանակ այս հոդվածի դրության թվականը ենթադրվել է 1863—64 թթ: Մանրակրկիտ ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ հոդվածը (դարձյալ ենթադրաբար, իհարկե) պետք է գրված լինի Նալբանդյանի գործունեության սկզբնական շրջանում, երբ գրական և լեզվական շատ խնդիրներում Նալբանդյանի և Նազարյանի տեսակետները համընկնում էին նույնանալու չափ։ Սրան պետք է ավելացնել նաև Նալբանդյանի անվերապահ հիացումը իր ավագ գրչակցի աշխատություններով, Կարելի է հիշել նաև ոճական ինչ ինչ ձևակերպումներ, որ կարող էին դուրս գալ նոր միայն գրական ասպարեզ իջած Նալբանդյանի գրչի տակից։ Էջ 337, տ. 3—4. Աոաջին անգամ պատշաճ համարեցանք... Հունաստանի հին կրոնագիտությունը — Կարելի է ենթադրել, թե այս խոսքերով Նալբանդյանն ակնարկում է իր կարճատև ուսուցչությունը Լազարյան ճեմարանում (1853 հոկտեմբեր—1854 փետրվար), ուր նա առաջին և երկրորդ դասարաններում հայոց լեզու էր դասավանդում։ Էջ 341, տ. 35. Ուռանոսի փոքր որդին՝ Դիտանեցը երդում է կերած ոչնչացնել այսպիսի անպիտան որդիները — Ակնարկում է հունական դիցաբանությունից Ուռանոսի որդիների ապստամբությունն իրենց հոր դեմ, որ վերջացավ նրանցից հզորագույնի՝ Կրոնոսի հաղթությամբ, ինքը Կրոնոսը հետագայում պարտվեց իր որդի Զևսից։ Անտարակույս է, որ այստեղ մենք գործ ունենք աղճատված տեքստի հետ, այլապես անիմաստ է «Ուռանոսի փոքր որդին Դիտանեցը» («Հանդեսում»՝ Տիտանեցը) խոսքը։ Գուցե պետք է լիներ այսպես. «...չգիտեն, թե Ուռանոսի փոքր որդին (այսինքն թոռը, այս դեպքում Զևսը) երդում է կերած ոչնչացնել այսպիսի անպիտան որդիները՝ դիտանեցը (տիտանները)։ Եթե Նալբանդյանն այդպես էլ գրած է եղել՝ դիտանեց կամ տիտանեց, ապա դա անկասկած TitaneS հոգնակի անվան չթարգմանված ձևն է։
ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈԻՆՔ
(էջ 345)
Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1859, N 5, էջ 379—404, անստորագիր։ Նալբանդյանի երկերի նախորդ հրատարակության երկրորդ հատորում զետեղելով այս հոդվածը, խմբագրությունն անհրաժեշտ չի համարել հրապարակել կտակների բնագրերը։ Ներկա հրատարակության մեջ վերականգնելով այդ բնագրերը, ընթերցողին հնարավորություն ենք տալիս ավելի լայն ծանոթություն ստանալու Նալբանդյանի արտասահմանյան ուղևորության շարժառիթների, նրա լայն հետաքրքրասիրության և հայրենասիրական գործունեության մասին։ Սրանով նոր լույս կսփռվի նաև Նոր Նախիջևան քաղաքի պատմության և հնդկահայերի ազգասիրական գործունեության հետ կապված հարցերի վրա։ Ի դեպ, հետաքրքրական է, որ հնդկահայ կտակների հարցի լավագիտակ, նշանավոր բանասեր Երվանդ Շահազիզը դեռևս 1903 թ. Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձության կազմած հանձնաժողովի նիստում զեկուցում կարդալով այդ կտակների մասին, վերջում առաջարկում է տպագրել կտակների բնագրերը հատուկ առաջաբանով։ «Մենք առաջարկեցինք այդ ժամանակ հոգաբարձության ընդարձակ միջոցներից մի փոք