Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր Ստեփաննոսի ժառանգներին (տե՛ս «Ազգասեր», 1846 թվական, № 61, էջ 69, տե՛ս նաև «Մասյաց աղավնի», 1861 թվական, էջ 146):

Էջ 349, կտակ № 1,2 - Կալկաթայի բնակիչ, վաճառական Մասեհ Մարտիրոսի Բաբաջանյանը (Աբդալմասեհ Մարտիրոս), ծնված Համադան քաղաքում, 1794 թվականի մայիսի 30-ին Կալկաթայում կազմում էր իր կտակը, որի ուժով իր ունեցած անշարժ կայքի եկամուտները (երեք տուն և խանութներ) բաժանում է 16 մասի և դրա կեսը՝ 8 բաժինը հանձնում Նախիջևան քաղաքի «հայոց բարեկարգությանցը» (դպրոցներին, աղքատանոցին, հիվանդանոցին և որբանոցին): Մեկ տարի անց, 1795 թվականի ապրիլի 1-ին, Ստեփաննոս քահանայի թելադրությամբ նա կազմում է երկրորդ կտակը: Սրանով նա առաջին կտակում նշված իր անշարժ կայքից անջատում է հայոց եկեղեցուն կից 50 հազար ռուփիի արժեքի նորակառույց տունը (կրպակներով) և իր կենդանության օրոք իսկ՝ դրա եկամուտները հանձնում է միմիայն Նոր Նախիջևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան ավագ եկեղեցուն՝ դրա տնօրինությամբ սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ անուններով դպրոցներ պահելու համար։ Մարտիրոսի Բաբաջանյանի հաշվումներով այդ կայքը տարեկան կարող էր բերել 40 հազար ռուփիի եկամուտ, որը բավական էր հոգալու երկու դպրոցների ծախքերը:

Կալկաթայում Նալբանդյանը ներկայանում է տեղի ընդհանրական վարչության նախագահ Հաագին, որը տնօրինում էր ժառանգության հետ կապված գործերը և Մասեհ Բաբաջանյանի կտակի համաձայն տարեկան ստանում ընդանուր եկամուտների 5 տոկոսը: Հաագը ձգձգում է հարցի լուծումը և ի վերջո հայտնում, թե հաշիվներն ու գումարը ինքը կներկայացնի Նոր Նախիջևանի ներկայացուցչին այն դեպքում միայն, երբ Հնդկաստանի ծայրագույն դատարանը (Սուպրիմ Կորտ) համապատասխան վճիռ կկայացնի: Նալբանդյանը դատական գործ է սկսում, բայց եթե Մասեհ Բաբաջանի առաջին կտակի վերաբերյալ նրա պահանջները իրավական հիմք ունեին, ապա կտակարարի երկրորդ կտակը դիտվում է իբրև ապօրինի, որովհետև երեք ստորագրության փոխարեն ուներ միայն երկու ստորագրություն:

Բարեկամ մասնագետների խորհրդով Նալբանդյանը, հենվելով կտակի ոգու վրա, փորձում է համոզել դատարանին, որ Մասեհ Բաբաջանյանը իր կենդանություն օրոք տունը և կրպակները նվիրել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն՝ դպրոցների պահպանություն համար: 1861 թվականի սեպտեմբերի 14-ի դատական նիստում երկրորդ կտակի վերաբերյալ Նալբանդյանի հայցը մերժվում է, քանի որ դատարանը երկրորդ կտակը չի ճանաչում իբրև պարգևագիր: Միաժամանակ որոշվում է՝ առաջին կտակի ոգուն համապատասխան Նոր Նախիջևանի հասարակությանը հանձնել Մասեհ Բաբաջանյանի մահից մինչև 1861 թվականն ընկած ժամանակամիջոցում նրա կալվածքներից հավաքված եկամուտի կեսը, իսկ հետագայում՝ այդ կալվածքներից ամեն տարի գոյանալիք եկամուտների կեսի իրավունքը։

Կտակված գումարները Նալբանդյանը հասցնում է Նախիջևան, բայց մագիստրատը չի շտապում հիմնադրել Սահակի և Մեսրոպի անվան դպրոցները, որոնք դեռևս չկային, բայց որոնց լինելու վերաբերյալ, ինշպես հայտնի է, Նալբանդյանը երդում էր տվել Կալկաթյայի դատարանի առջև։

Նալբանդյանի «գլխավոր հույսն ու նպատակը, — գրում է այս առիթով Ե․ Շահաբերած փողով մի օրինավոր հայկական դպրոց կանգնած տեսնել Նախիջևանում, տարեց տարի հետաձգվեց, և վերջ ի վերջո իսպառ չիրագործվեց, առաջին տարիներին այդ առթիվ և այդ գումարի չորս կողմը ծագած խռովությունների պատճառով հետագա