կան առաջադեմ գործիչների և, մասնավորապես, ռուս հեղափոխական վտարանդիների հետ։ Հայտնի է, որ այդ ճանապարհորդության ընթացքում էր հենց, որ նա գրեց իր առավել հասուն հեղափոխական դեմոկրատական երկերը։ 1861 թ. մայիսի 30֊ից մինչև սեպտեմբերի 27֊ը գտնվելով Կալկաթա քաղաքում, Նալբանդյանը տեղի ծայրագույն դատարանում հաջողությամբ վարելով իր դատը, շահում է կտակների մի մասի գործը։ Այդ հաջողությունը, սակայն, նրան տրվում է աներևակայելի ջանքերի ձևով։ Նալբանդյանը հնդկական առաքելության օրերին մեծ հուզումներ է ապրում իր հայրենակիցների անհոգության հետևանքով ստեղծված բարոյական և նյութական դժվարությունների պատճառով։ Այսպես, Շահազիզը հիշատակում է նրա՝ այդ օրերին Կ. Հայրապետյանին գրած նամակներից մի հատված. «Ոչ կարեմ լուռ մնալ և ոչ կարդալ զարժանին դատապարտութիւն չարաչար անհոգութեան նախնեաց մերոց ի Նախիջևան, զորմէ թողումք զկորուստ ազգին, ափ ի բերան պապանձեմ առ մերազնեայս և առ օտարս մինչև հարցանին զպատճառն վաթսունհինգամյա լռութեան։ Վաթսուն և հինգ ամ դժոխային անհոգութիւն։ Եվ մեք որդիքս անհոգ հարց, զնոցայն զանգոգութեան զյանցանս պարտիմք քավել անօրինակ կորստեամբ» (Ե. Շանազիզ, նշվ. հոդվածը, «Լումա, 1904, N 4, էջ 122, տե՛ս նաև Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, էջ 105): Նոր Նախիջևան քաղաքի համար Նալբանդյանը բերում է 54750 ռ. գումար, որն Իտալիայում Մաձձինիի խորհրդով փոխանակում է իտալական արժեթղթերի հետ։ Նոր Նախիջևանը ձեռք է բերում նաև իր ժառանգության տոկոսները ապագայում ստանալու իրավունքը։ Հետագայում գումարների առաքումը կատարվում է Կալկաթայի բնակիչ, հայրենասեր Հարություն Աբգարյանցի առևտրական տան միջոցով։ Հնդկահայերի կտակների մասին տե՛ս 1. Մ. Թաղիադյան, 100000 ռուփիք («Ազգասեր», 1846, № 60, 61։ — Օրինակ կտակի Բաբաջանի կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համադանցվոյ («Ազգա երս» 1846, N 60)։ 2. Ղ Պալտազարյան, Զանազան լուրեր («Արշալույս Արարատյանս, 1847, № 275)։ — Օրինակ կտակի Բաբաջանի կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համադանցվոյ («Արշալույս Արարատյանս, 1847, Jfi 276—277)։ 3. Գ. Այվազովսկի, Նախիջևանի համար Հնդկաստանի. մեջ կտակով ձգված փողերուն վրա տեղեկություն («Մասյաց աղավնիս, 1861, էջ 133, 146, 159, 173)։ 4. Ե. Շահազիզ, Միքայել Նալբանդյանը Հնդկաստանում («Լումաս, 1904, № 2—5)։ 5. «Միքայել Նալբանդյանս», վավերագրերի Ժողովածու, Երևան, 1956, էջ 123 — 189 էջ 347, տ. 35. Կտակների օրինակքը՝ համար 1, 2, 3, 4 և 5 — Տե՛ս «Հյուսիսափայլ», 1859, 5, էջ 358—404: էջ 348, տ. 32—35. ...քանի անգամ ասած ենք, ...ո՜չ մինը չէ հասել յուր լուսավորության ներկա աստիճանին, հոգևոր դաստիարակների ձեռքով-Նալբանդյանը նկատի ունի իր «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք» և «Նկատողությունք» հոդվածների այն էջերը, ուր խոսվում է լուսավորության գործը կղերից վերցնելու և բուն ժողովրդին հանձնելու մասին։ (Հմմտ. էջ 229 և 310)։ Էջ 349, տ. 25—27... այդ ժամանակը շատ մոտ է վերջանալու... Ով ականջ ունի լսելու, թոդ լսե—Սահմանված ժամանակը լրանում էր 1869 թվականին։ Եթե Նոր Նախիջևանի հայկական համայնքը 75 տարվա ընթացքում տեր չկանգներ իր իրավունքին, ապա Մասեհ Բաբաջանի կտակով նախատեսված գումարն ամբողջությամբ պետք է անցներ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/431
Արտաքին տեսք