Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլդի կյանքը և գործը, նրա մահվան և թաղումի հետ կապված անցուդարձը: Դատելով «Ծոցատետրի նկատողություններից», Հումբոլդի թաղման օրը, մայիսի 10-ին, Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում: Այստեղից էլ հենց մայիսի 20-ին և 22-ին նա նամակներ է ուղարկել Նազզարյանին: Կարելի է ենթադրել, որ դրանցից մեկը՝ եվրոպական թերթերի նյութերով գրվաց վերոհիշյալ նամակը լիներ: Մ. Սաֆառյան ստորագրությունը կրող այս նկարում վեր հանելով հանդերձ Հումբոլգի տիեզերական մեծությունը, հոդվածագիրը չի մոռանում հայ մտավորականության ուշադրությունը հրավիրել նրա առաքինությունների վրա: Այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում նամակագրի այն խոստովանությունը, թո ամենուր նրան հետաքրքրում են իր ազգի մտահոգությունները և թե հայ գործչի վաստակը, մտածությունները և «բոլոր կյանքի գործականությունը պիտո է նվերի մեր հայրենական ազգին» (տե՜ս սույն հատորի էջ 367): Հոդվածի արժեքը առավել ևս բարձրանում է նրանով, որ եթե նույնիսկ այն հիմնականում քաղված է այլևայլ թերթերից, ապա դարձյալ հայացված է և հեղինակային խորհրդածությունները կապվում են հայ երիտասարդության համար (տե՜ս հոդվածի ավարտը): Էջ 369, տ. 10. «Դու, բնություն, իմ աստվածությունն ես»