Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուտոպիստ սոցիալիստ, պատմաբան և քաղաքական գործիչ։ 1848թ օգոստոսին վտարվում է Ֆրանսիայից․ հայրենիք է վերադառնում 1870-ին։ տ․6․ ․․․Վիկտոր Հյուգո-Վիկտոր Հյուգո (1802-1885)—ֆրանսիական մեծ գրող, հանրապետական, նա Ֆրանսիայից հեռանում է 1851-ի դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո, ասելով թե կվերադառնա հայրենիք, երբ այն ազատ կլինի, Ա․Ի․ Գերցենը Հյուգոյին անվանում է «Դեկտեմբերի 2-ի ագիտատոր» (տե՛ս А.И. Герцен Собр. соч., в 30-ти томах, т.XI,стр.44 ). տ․7․ ․․․Եդգար Կինե—Կինե Եդգար (1803-1875)—ֆրանսիական քաղաքածիչ և պատմաբան, «Առաջին հեղափոխությունը» գրքի հեղինակ։ տ․10․ ․․․Գնդապետ Շարրաս—Ժան Բատիստ Ադոլֆ (1810-1865)—Նասգեներալ Ժոզեֆ Շարրասի որդին, գնդապետ, 1851 թ․ դեկտեմբերյան հեղաշրջման դեմ կազմակերպված հակապետական խմբակի ղեկավարներից։ Ձերբակալվել է և աքսորվել Բելգիա։ Այստեղից գրված նրա առաջին նամակը Նապոլեոնին ալեգալտարածվում է Ֆրանսիայում։ Բելգիական կառավարության պահանջով թողնում է երկրի սահմանները, բնակություն հաստատում Հոլանդիայում, ապա փոխադրվում է Շվեյցարիա, որտեղ և վախճանվում է։ Նապոլեոնին ուղղված նրա երկրորդ նամակը, որն ամբողջությամբ մեզ է բերված «Հյուսիսափայլում», գրված է Ցյուրիխում,1859-ի օգոստոսի 21-ին։

Շարրասի հիշյալ նամակի մի հատվածն օգտագործել է է․ Գրեգուարը իր «История Франции в XIX в. » աշխատության III հատորում (Մոսկվա,1906)։ Շարրասի գրչին է պատկանում «Նապոլեոնի 1815 թ․ արշավանքի պատմությունը»։ Նրա մասին տեղեկություններ կան Վ․ Հյուգոյի <<Մի ոճիրի պատմություն>> վեպում (տե՛ս նաև <<Լարուս>>,3֊1867,էջ 1031)։

տ.10. ...Կայեննե֊ժամանակակից տառադարձությամբ Գվիանա. հոդվածագիրը սխալմամբ Շարրասի աքսորավայրը համարում է Գվիանան,այնինչ,ինչպես արդեն վեց,նամակն ուղարկված էր Ցյուրիխից։

      ՆԱՄԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ
      (Էջ366) 

Տպագրվել է՝ <<Հյուսիսափայլ>>, 1859,N 10,էջ 810֊821,Մարտիրոս Սառաֆյանց ստորագրությամբ։ Ինչպես հիշատակված է նախորդ նամակի ներածականում, առաջին անգամ<<Անտիպ երկերում>> էր,որ Աշ.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց,թե այս երկու նամակները պատկանում են Նալբանդյանին։ Այդ ենթադրությունը հաստատող մեր նկատառումներին ընթերցողն արդեն ծանոթ է։ Այն ամենը,ինչ ասվեց առաջին նամակի մասին,լիովին վերաբերում է և սրան։ Ավելացնենք այստեղ,որ միայն ոճի ուսումնասիրությունը բավական է,որպեսզի այս գրոյթյունը առանց երկմտության վերագրվի Նալբանդյանին։

Չնայած այս նամակն ավելի վաղ թվականություն ունի,քան նախորդը,այնուամենայնիվ թողնում ենք այսպես,ինչ հերթականությամբ նրանք լույս են տեսել <<Հյուսիսափայլում>>։ Հասկանալի է,որ և՛ մեկ և՛ մյուս թվականները բնավ չեն պարզում նրանց գրության իսկական ժամանակը։Այդ թվերը գրված են,ելնելով նկարագրվող դեպքից,այն է՝ նամակների բովանդակությունից։

Նալբանդյանի այս նամակում նկարագրված են գերմանացի մեծ գիտնական Հում֊