Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայն հողմոց հնչիւնք էին յականջս իմաստնոց Հայոց, որոց շատ և կարի շատ էր, եթէ միայն սքանչանային ընդ բառից բաղդասութիւնս ոմանց հեղինակաց յորս մանաւանդ դերբայն ի վերջոյ քան զխնդիրն և կամ ի գործ ածեալ էին գոյական անուանք, արմատք ներգործական և ներգործակերպ բայից ընդ նոյնաձայն բայից, որպիսի զքուն ննջել, հարկ հարկանել, գերի գերել և այլն, թող պարարեսցին քիմք դոցա և նմանապիսեաց այդունակ կերակրովք, եթէ միայն կարելի էր իրօք պարարել և կերակրել հանգոյն աղուիսուն սառուցակերի, որ զկոկորդն միայն սառուցեալ ի սառն կերակրոյն, յորովայնն զջուր և եթ արկանէր։ Առ ի՛նչ դոցա հոգալ զլուսաւորութենէ ազգի. հերիք է զաւակաց ազգի, եթէ միայն կարող էին իմանալ զքանի մի մեռեալ և փտեալ ի բառս հին հայախօսութեան, որք ըստ կարծեաց նոցա կարեն փոխանակել զամենայն ազգ գիտութեանց, որովք բարձր ի գլուխ պանծան Եւրոպացի մանկտիք: Դէպ եղև մեզ երբեմն խօսիլ ընդ ուրումն հնասիրի (որ շատ թէ փոքր շահեալ էր զվարկ ժողովրդեանն) ի վերայ խնդրոյ մատենագրութեան, և յապացուցանել մեր զօգտակարութիւն և զանհրաժեշտ հարկ մշակելոյ զլեզուն։ Պատուելի հնասէրն ի ջատագովութիւն բանից իւրոց յաւել մեզ ասել, թէ ազգն կործանի և չքանայ մինչ ի սպառ, եթէ նորն լեզու լիցի կիրառական ի մատենագրութեան, ուրեմն և հինն անտեսեալ, այլ ի հարցանել մեր զվասն էրն՝ շարունակեաց, թէ Հայք Ռուսաստանի առեալ ի ձեռին զտաղաչափութիւնս և առ հասարակ բանաստեղծութիւնս հեղինակաց Ռուսաց, որպիսիք են Պուշկին, Ժուկովսկի, Լերմոնտով, Գոգըլ և այլն, սքանչանան և հրճուին զճաշակ առեալ քաղցրութեան լեզուին, որ փոքր մի ազնիւ էր քան զհասարակացն բարբառ. առ մեզ հինն լեզու կրէ յինքեան զայս արժանաւորութիւն. զի ազնուագոյն է քան զկիրառականն, իսկ թէ մատենագրեալ եղիցի նոր և հասարակաց հասկանալի բարբառով, ժողովուրդն մեր զրկի ի հոգեպարար զուարճութեանց, զորս կարէր գտանել ի գրականութեան Ռուսաց և ի հին հայկական դպրութեան։ Առ այսոսիկ անտեղի պատճառանս յիշեալ իմաստնոյն Հայոց տուեալ զպատասխանիսն ո՛չ անարժան համարեմք զնոյն կրկնել աստանօր, մի՝ զի ժողովուրդն մեր չհասկանալով զհինն լեզուն չկարէր հրճուել և զուարճանալ, երկրորդ, զի հոգեկան զուարճութիւն, զոր պատճառէր ընթերցողին մատենագրութիւնն Ռուսաց, չէր միայն աղբերացեալ ի յորդութեան կամ ի ճոխութեան լեզուին, այլ ի բանաստեղծական գեղեցիկ մտացն, որք առ մեզ բնաւին չիք. և թէ տացեն ևս այսպիսի գաղափարք զգեստու, ժողովուրդն ոչ ճանաչե և ոչ հասկանալ

56