իսկ մեք գիտեմք արդէն, թէ որ ինչ անհասկանալի է ի մէնջ, չկարէ նոյն առթել զհրճուանս, զի զգայութիւն մեր ոչ ենթարկի կրաւորաբար նորին ներգործութեան, և երրորդ՝ զի հնար էր հետզհետէ խօսիլ նոր հայախօսութեամբ կիրթ և մշակեալ ոճով, և զամենյան գրելիս աւանդել ազգին այնու, զոր ընթերցեալ խելամուտ լինէր գրելոցն, այլ և հրճուէր և զուարճանայր ի յոգի, և այսպէս հետզհետէ նոր ուրեմն հայանայր հոգւով և մտօք: Զկնի այսքան մերոց ձայնարձակութեանց զխնդրոյ մատենագրութեանս, և զկնի կամակոր ընդդիմութեան պատուելի հայկական իմաստնոց, հրամայեալ լիցի զաչս դարձութանել ի ժողովուրդն և զամենյան զգոյութիւնս ի լսող դարձութեալ ի ժողովուրդն և զամենային զգոյութիւնս ի լսող դարձուցանել գործարան լսել զգանգատ նորա զհինն լեզուէ, զհին հեղինակաց, որոց տեղեակ է մտացութեանց թէ առ անձնասիրուեան և եթ անխղճէին խօսիլ ընդ ազգին հին լեզուաւ, անհասկանալի զբանն կառուցանելով, Ազգն ինքնին խոստովան լինի, թէ օտարեցեալ է ի սեպհական գրականւթեանէ և օտարին ապրի ժառանգութեամբ, նա զօրհանապազ ցուցանէ այսմ առիթ գոլ, զդարտապարտեևլի միանգամյան, կարծիքդ իմաստնոց հայոց, և պահանջէ (և ունի իրաւունս պահանջելոյ, եթէ միայն մենք պահանջէաք ի նմանէ ընթեռնուլ զգրուածս մեր), զի գրուածքն մեր լիցին նմա հասկանալի, կիրթ և մաքուր նոր հայախոսութեամբ, զօր ընթերցեալ և աճեսցի բարոյապէս և աճեսցուցէ զբողբոջ լեզուին, որ նոր ուրեմն յետ երեքտասան դարուց ձմեռոց պտկեալ ի ստեղունս, և խոստանայ զպտուղ շատ տալ, թէ միայն մշակողք մշակէին զտունկն ըստ արժանւոյն, այլ հաւանական է թէ միայն հեղինակք, թէև լինէր նա երկնային ոք և անձն առ ի լուսաւորել զհայրենակիցս պատարագրեալ, ի վերայ այսր ամենայնի նորա արժանաւորութեան ոչինչ կարէր վճարել, չև ստացեալ զժողովուրդն ինքեան աջակից և լծակից մի, զի զոր կարէր հեղինակն պատրաստել վասն զաւակաց ազգի, չկարէր զնոյն տպադրեալ յաղքատ քսակէ իւրմէ ձօն հանել ազգին. երկրորդ, զի և միտք ժողովրդեանն պարտին ուղղեալ լինել յայնկոյս, յոր բևեռեալ ունին բանագէտ մարդիկ զիւրեանց միտս, այս է մի միակ և եթ նպատակ ազգային լուսաւորութէան․ հեղինակն առանց ժողովրդեան և ժողովուրդն առանց հեղինակի չզօրեն ինչ ի լուսաւորութիւն համազգեաց։ Ոչինչ անտեղի համարեմք լուսափայլել առաջի հայկական հասարակութեան և զայլ ինչ վերաբերեալ առ լուսաւորութիւն զաւակաց: Ի հերուն հետէ սովորութիւն է առ մեզ թէ շատ և եթ փոքր այսու ամենայնիւ զհետ լինիլ կրթելոյ զորդիս միայն, թէև միանգամայն թիւրաթեք ուղղութեամբ․ սակայն զի՞նչ և իցէ, գոնէ բնական ազդեցութեամբ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/57
Արտաքին տեսք