Էր [յափշտակել] զանկապուտ ձիթենին, յաջոյ՝ որ զծանրակշիռն վճարեաց զյաղթութիւն։ [Բայց դոքա լուռ կան, համրացեալ ամենևին, որպէս թուի ասիական իմն խորամանկութեան աղագաւ. վասն զի խոստովանելով զայլոցն արդարացի վաստակս և զառաւելութիւն հոգւոյ, զի իւրեանցն խիթան յապաւել կարծեցեալ գերազանցութիւն, սուտ և ճղճիմ գերազանցութիւն։ Այլ մեք, ըստ քրիստոնէական արդար խղճմտանաց, տալով զԱստուծոյն Աստուծոյ, զմարդոյն մարդոյ, տացուք առնն զոր ինչ քաջ իրաւամբք վայել է նմա. suum cuique]։ Չէ՛ ումէք ի մերայոց անտես երկասիրութիւն Ստեփանոս վարդապետի նազարեանց, մակագրեալ «Վարդապետարան կրօնի» ի լոյս ընծայեալ ի Մոսկվա, յամի 1853։ Ուստի և ո՛չ պէտք ինչ ծանօթաբանութեան զառնէն՝ որոյ մտաց էին այդ արգասիք, քանզի գործն ինքնին քարոզէ զհեղինակին անժխտելի արժանաւորութիւն, ապա ուրեմն ասասցուք, որ ինչ ասելի զգործոյն որ և ի խրթնութիւնս դարուց ապագայից [որ անցանելոց էին ըստ կարգի, ահա անցելոցն] փայլեսցի անշէջ, որպէս առ մեօք գործք ականաւոր արանց Եւրոպիոյ, որք զառաջինն իմաստուն գրուածովք կազմեցին զնոր դարագլուխ դպրութեան։
Նշանաւոր [յառաջախաղացութեան դարուս իննուտասներորդի] ապացոյց տամք [մանաւանդ] զնոր հայախօսութիւն հեղինակիս, մշակեալ և մաքրեալ յեկամուտ խառնակութեանց [ըստ բառից և հնչմանց], և ընդ նմին հասկանալի՝ որոց մտառութեամբն ընթեռնուցուն։ [Հարկիմք] խոստովանել, թէ հեղինակիս [դիտաւորութիւե] ուղղեալ էր ի լուսաւորութիւն ազդակից եղբարց՝ որոց չև էր ողջունեալ զհինն դպրութիւն, և թէ [առ ոչինչ] համարիւր յաչս նորա փառքն հին հայախօսութեան, [որոց չգոյր] այլ [խորհուրդ]} բայց եթէ զանունիկ իմն ժառանգել հնախօս հեղինակի, [հնաբանելով] ըստ հեղինակաց հինգերորդ դարու. այս ինքն է ասպարէզ, յորում բազումք ի հեղինակաց յաղթահարեալ յանձին փառասիրութենէ սայթաքեցան և մոռացան, թէ են նոցա և եղբարք [զուրկ և ամայի] ի հոգեղէն կերակրոց, որոց պիտոյ էր յաւէտ դարման տանել, զառաջինն [զի մի սովամահ կորիցին], քան թէ ապախտ արարեալ [զնոցին պիտոյիւք] փառս անձին որոնել տղայականս, [վասն զի] փառք առն՝ օգուտ հասարակաց։ Եվ զի՞նչ փառք ի տասա՞նց և ի քսանից նմանապիսի ոգւով ախտացելոց, որոց դիւրին էր միշտ ժխտել օգտի հասարակութեան՝ քան անձամբ զանձինն կնքել դատավճիռ, զի՞նչ փառք արդարացի առն՝ որ միայն խօսեսցի ի լեզու հինգերորդ դարու յայժմուս ժամանակի՝ յորում ամենայն ազդք եւրոպէականք ջանահնար լինին հարստացուցանել գանձինս ուղիղ ուղիղ գաղափարօք և մաքուր