ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(Նամակ խմբագրին)
Ողորմած պարոն, Այն հաճելի համոզմամբ, որ մեր ժամանակներում լուսավորության յուրաքանչյուր ճշմարիտ գնահատող չի կարող առանց համակրական ուշադրության լսել մարդկության հաջողությունների մասին, ինչ ժողովրդի մեջ էլ ուզում է նրանք արտահայտվելիս լինեն, շտապում եմ տեղեկացնել ձեզ, ողորմած պարոն, մեր մայրաքաղաքի պատերի ներսում՝ գրական մի նոր նախաձեռնության մասին: Դա «Հյուսիսափայլ» անունով, նոր հայկական լեզվով ամսագիրն է, որը Լազարյան ճեմարանի պարսկա-արաբական գրականության պրոֆեսոր, դոկտոր Նազարյանցը, բարձրագույն բարեհաճությամբ, նախատեսում է հրատարակել գալիք տարվա հունվարից: Գիտնական խմբագիրը՝ առաջին հայը Ռուսաստանում, որը նոր Եվրոպայի ժողովրդական գրականության կազմավորման ասպարեզում խորանալով պատմության դարավոր փորձի ուսումնասիրության մեջ, հասկացավ հայերի վրա ծանրացած միջնադյան ուղղության կապանքները վերացնելու անհրաժեշտությունը և, նկատի ունենալով իր ժողովրդի ժամանակակից կենսական հարցերը՝ հռչակեց հայոց կենդանի լեզվի իրավունքը, որպես հայի մտքի և զգացմունքի բնական օրգան, որպես լուսավորության ու գիտության սանդուղքով առաջ շարժվելու արմատական պայմաններց մեկը։ Հարգարժան պրոֆեսորը, որը նոր հայերեն լեզվով գրած իր բազմաթիվ աշխատությունների գիտական առաջաբաններում ամբողջ հիմնավորվածությամբ ապացուցել էր հայերին՝ ներկայիս կրթության համար հարկավոր կենդանի, համընդհանուր լեզվի գրական կենսական
5-294