անհրաժեշտությունը, վերջապես, գեղեցիկ միտք է հղացել իրագործել իր համոզմունքները ամսագրի միջոցով։ Թույլ տվեք ինձ, ողորմած պարոն, այստեղ ընդհանուր գծերով բնութագրել պրոֆեսոր Նազարյանցի՝ նոր հայկական ամսագրի ղեկավար ոգին։ Ռուսերեն թարգմանությամբ ես ձեզ կհաղորդեմ մի կրճատ քաղվածք խմբագրի՝ ընթացիկ մայիսի 30-ին հրատարակված ծրագրից և թույլ կտամ ինձ մտածել, որ այնտեղ արծարծված գաղափարները իրավունք ունեն հարգանքի արժանանալու մարդկության սկզբնաշահերի յուրաքանչյուր բարեկամի կողմից։ «Հյուսիսափայլի» խմբագիրը, հրավիրելով համագործակցել իր գրական ձեռնարկությանը, ամսագրի նպատակը նշում է հետևյալ կերպ. նա մտադիր է Ռուսաստանի հայերի մեջ տարածել տեղեկություններ, որոնք մեր ժամանակ կենսականորեն պետք են յուրաքանչյուր մարդու, հասարակության ո՛ր դասին էլ որ նա պատկանելիս լինի գիտնականին թե թերուսին, առևտրականին թե արհեստավորին, կյանքի զանազան ասպարեզներում գործող մարդկանց, հայրերին ու մայրերին, որոնք, որպես երիտասարդ սերնդի դաստիարակներ, պետք է ծանոթանան մեր լուսավորված դարի առաջադիմության հետ և օգուտ ու առողջ հայացքներ ստանան կյանքի և շրջապատող աշխարհի մասին։ «ՈԻսումնականք, եթե մի քանի այդպիսի առանձնական մարդիկ կային հայոց մեջ Ռուսաստանում,— գրում է պ․ Նազարյանցը,— չեն ոչ եկեղեցի և ոչ ազգ, եկեղեցին ու ազգը ժողովուրդն է, որչափ ևս նվազ լիներ դորա կրթության և հասկացողության չափը։ ՈՒրեմն, մեր տպելի օրագիրը հանձնառու լինելով ծառայել ժողովրդի օգտին, նորա ժամանակի համեմատ, պարտական է խոսել ազգի բազմության հետ, ինչպես սա կարող էր հասկանալ, այսինքն այնպիսի ոճով, որ առավել մոտ է հայոց կենդանի, ընկերական բարբառին, առանց լինելու խաժամուժ ամբոխի գռեհկաբանություն»։ Պարոն Նազարյանցը ժամանակակից հայերի խոսակցությանը մոտենալու ձգտումով հանդերձ, ենթադրում է գործել ինքնուրույին, շրջահայացորեն վերաբերվելով լեզվի ընդհանուր ոգու հետ։ Միանգամայն հասկանալով, որ յուրաքանչյուր նոր հորինվածք պետք է հիմնված լինի նախորդ զարգացման լավագույն ու պիտանի տարրերի վրա, որ չի կարելի և չպետք է խզել ներկան ու անցյալը շաղկապող պատմական շղթան, պ․ Նազարյանցը ցանկանում է որոշ իմաստով վերականգնել հին հայկական լեզուն ժամանակակից հայերեն ժողովրդական լեզվի մեջ: Նա կամենում է այնպիսի ժողովրդական լեզու ստեղծել, որը, պահպանելով նախնական արմատն ու հիմքը, պարզ ու 66
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/66
Արտաքին տեսք