ուր լսում էր փիլիսոափական դասեր․ բայց և այստեղ չհրաժարվեց նա յուր քարոզություններից։ Նորան հետևողներից շատերը կիրակե և տոնի օրերը պահք էին պահում և չէին գնում կոլլեգիումը եկեղեցական վեճերը լսելու, որ ամենայն տոնի օր ուսանողները բանում էին լեզվի մեջ առավել կրթվելու համար։ Զուր տեղը պատիժներ էին սպառնում նորանց, որովհետև լսող չկար։ Այս պատճառով կառավարիչը (Rector) և վարդապետները (Proiessores) վճռեցին, այս անկարգությունը վերջացնելու համար, բոլոր ուսանողների ներկայությամբ ծեծել Իգնատիոսին. այս մի խիստ պատիժ է,ր որ գործ էին դնում այն ժամանակ, երբ բանը նեղ տեղը կընկներ: Իգնատիոսը ուրախ էր, որ պիտո է չարչարվի աստոծո փառքին նախանձավոր լինելով: Բայց երբ բերեցին նորան ժողովքի մեջ, հանդեսը, այսինքն ժողոված վարդապետները ձեռքերում գավազաններ պատրաստ ունելով նորան ծեծելու համար, ներգործոց նորա վերա մի զարմանալի ազդեցություն: Մի կողմից նա սաստիկ ցանկանում էր, որ ծեծվի մյուս կողմից լավ հասկանում էր բանի զորությունը, որ նորա ընկերքը և բոլոր վարդապետները պիտո է գործ դնեին ամենայն աշխատություն նորան համալսարանից արտաքսելու․ այսպիսի խայտառակութենից հետո և ինքը ոչինչ ուսումն չուներ, առանց որին չեր կարող անգամ և մտածել յուր գաղափարը կենդանացնելու համար: Վերջապես մոտեցավ կառավարչին և պատշաճավոր խոնարհութենով կարողացավ նրան համոզել, որ ետ ձգե այս պատիժը․ նա խոստացավ ջերմեռանդութենով լսել դասերը և կրոնական վիճաբանությունքը: Եվ արդարև 1532 թվականին ստացավ աստվածաբանական և երկու տարուց հետո մագիստրոսական աստիճան: Մի քանի ժամանակ Իգնատոսը լսեց հակոբյանների մոտ աստվածաբանական դասեր, բայց շուտով նորանից հետո սկսեց դարձյալ ապաշխարհություն և խիստ բարոյականություն քարոզել ժողովրդին։ Նորա քարոզության ձևը շատ զարմանալի էր․ ահա՛ նորա մի օրինակը։ Իգնատիոսը գիտեր, որ յուր ընկերներից մինը ամենայն օր գնում էր յուր սիրականի մոտ, որի բնակչությունը Փարիզից շատ հեռի չէր։ Որպեսզի կարողանա ետ ձգել նորան այս ամենամաքուր սիրուցը, մի օր ձմեռվա սաստիկ ցրտի ժամանակ հանեց բոլոր հանդերձը և այնպես մորից մերկ, մինչև պարանոցը մտավ գետի մեջ, որի մոտից պիտո է անցաներ երիտասարդ ընկերը։ Երբ սիրահար երիտասարդը մոտացավ գետին, Իգնատիոսը դուրս բարձրացավ ջրից, գոռալով դեպի նա․ «Ա՛յ անբախտ, ու՞ր ես գնում, չե՞ս տեսանում աստուծո պատուհասը քո գլխի»
94