Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերա. գնա՛ լցուցանել քո պիղծ ցանկությունը, իսկ ես կմնամ այստեղ այս ասռն ջրի մեջ, որ իմ չարչարանքովը հեռացնեմ քեզանից աստուծո բարկությունը»: Իգնատիոսը այս միջոցներում կարողացավ բավական օգուտ բերել խուզարկու ատենին: Լուտերի և Կալվինի վարդապետությունքը սաստիկ արագութենով տարածվում էին Ֆրանսիայի մեջ. մի քանի համալսարանական ուսումնականք կամակից էին այս բանին: Իգնատիոսը խաբեբայությամբ այս բանը նորանցից իմանալով՝ մատնեց նորանց խւոզարկու ատենին: Այս կերպով փոքր առ փոքր հառաջացավ նա յուր ասպարեզի մեջ, այսինքն հիսուսականության: Նորա այս նոր ուղղությունը երևում է մանավանդ յուրյան հետևող ճարելու ժամանակ: Նա չէ որոնում այլևս աղքատ, ռամիկ և անուսումն մարդիկ, և չէ համոզում նորանց յուր ոգևորյալ սրբութենովը. նա լավ գիտեր, որ այդպիսի մարդերից չէ կարելի կարգ հիմնել, վասնորո աշխատում էր յուր կողմը քարշել խելոք և ուսումնական մարդիկ: Բախտը հաջողեց նորան. նա հանդիպեց Պետրոս Ֆաբերին (Le feve), որ շատ աշխատավոր և քանքարավոր ուսանող էր: Իգնատիոսը շատ աշխատություն կրեց մինչև կարողացավ համոզել այս ուսանողին դեպի թափառական հոգևոր ասպետությունը. վերջապես նորան հաջողեցավ մինչև ամենավերին աստիճան շարժել այս ուսանողի վառ երևակայությունը, իսկ մնացյալ բաները կատարեց «Հոգևոր վաժությունքը». այս կերպով Ֆաբեր առաջին հետևողը դարձավ Իգնատիոսին: Սորանից պակաս դժվարություն չկրեց Իգնատիոսը յուր երկրորդ ընկերը ճարելու համար: Շատ ժամանակ էր արդեն, որ նայում էր նա նախանձելով Ֆրանսիսկոս Կսավիե Նավարրացի ազնվականի վերա, որ այն ժամանակ փիլիսոփայության դաս էր կարդում Վովիսկյան կոլլեգիումի մեջ: Սա ծիծաղում էր Իգնատիոսի վերա և ոչինչ զվարճություն չէր գտանում նորա կրոնամոլության մեջ. պատճառ, ինքը շատ հաստատ չէր հավատի վերա: Բայց Իգնատիոսը ամենևին չէր հուսահատվում: Նա մի փոքր ժամանակ Կսավիեի համար դարձյալ Ֆերդինանդոսի և Իզաբելլայի պալատական դարձավ. ամենայն տեսակ կեղծավորվում էր Կսավիեի առաջև, վերջապես կարողացավ ճանաչել նորա թույլ կողմը: Կսավիեի ապրուստը շատ շռայլ էր, վասնորո շատ անգամ արծաթի մեծ պակասություն էր զգում և ամենահարկավոր բաների համար, Իգնատիոսը արծաթ տալով նորան, որ հավաքում էր մուրացկանութենով, վերջապես կարողացավ նորան դեպի յուր կողմը շրջել: «Հոգևոր վարժությունքը» խզեցին և մանգամայն ոչնչացուցին այն կապը, որ կա

95