Լոյոլա ոգևորության ամենայն աստիճաններից անցանելով, կարգի է դնում բոլոր փորձերը, որ կատարել էր յուր վերա, մինչև անգամ յուր տեսիլքները հարինքի մեջ։ Նա ֆիզիկա և քիմիա ուսուցանելու ձևերը դնում է այն բանի վերա, որ ամենայն ձևերից բարձր է, այսինքն մարդկային հոգու թռիչքի վերա, մի խոսքով, շարադրում է «Բնաբանություն» (Physiologia) ուսանելու գիրք, կամ լավ ասել ոգևորության և սրբության մի խորհրդական նշան։ Լոյոլայի զանազանությունը այլ անապատականներից գլխավորաբար այն է, որ նա կարողացել է սառնասրտութենով և լոգիկաբար նկատել յուր անձը, փորձել յուր անձը յուր պաշտոնի մեջ. այս բաներից հետո Լոյոլան, հարկադրելով յուր աշակերտներին միևնույնը գործել, ինչ որ ինքը գործել էր յուր անձին հետ, կարողացավ երեսուն օրի մեջ չքացնել բանականությունը և ինքնագոյ կամքը: Հիսուսականության հետ զուգընթացաբար ծաղկած խուզարկու ատյանը մասն-մասն լուծանում էր յուր անբախտ զոհերի մարմինը. «Հոգևոր վարժությունքը», Լոյոլայի մեքենայի տակ, լուծանում էին մասն-մասն ազատ մտքերը, որպեսզի սրբության հասանեն։ Այս գրքի մեջ պարունակվում են հետևյալ կանոնները. ա) Թղթի վերա զանազան մեծությամբ գիծեր խազել համեմատ մտքի մեծությանը, բ) կիսափակ պատուհաններով սենյակի մեջ նստել փակված (januis ас fenestris clausis tantisper), գ) դուրս արձակել բացագանչաթյունք (ie exclamationes prorumpere), դ) դժոխքը միտք բերելու Ժամանակ, որ ունի յուր մեջ երկու մուտք, հինգ գլխավոր տեղիք և մի խոսակցություն (dua praeludia, puncta quinque et unum colloquluni) երևակայել լաց սուգ, աղաղակ, ծուխ, ծծումբ, խղճի որդունքը և այլն և այլն։ Բացի սորանցից այս հրաշալի գրքի մեջ գտանում ենք հետևյալ բաները. աղոթելու երրորդ կերպը բաղկանում է փոքր ինչ բառերի և աղոթելու ժամանակի չափավորութենից (tertuis crand’l m o dus per quandam vocum et temporum silentil commesuraltlonem),
- Ներածություն (Praeludium) «Հոգևոր վարժութենների» մեջ նշանակում է մի ընդհանուր տեղի, որի մեջ պիտո է երևակայել յուր անձը և այն առարկաները, որ գտանվում են նորա մեջ: Պարբերություն (Punctum) երևակայած պատկերը մանրամասնաբար hամեմատվում է, այստեղ հինգ զգայարանքների աստիճան առ աստիճան գործակցութենովը քննվում է պատկերի բոլոր մանրամասնությունքը, և վերջապես Խոսակցություն (Colloquium) աղոթք է առ աստված, որի մեջ նկարվում են այն բոլոր զգացողությունքը, որ ծնել էին հոգու մեջ պատկերը տեսանելու ժամանակ: Իգնատիոսը ինքը չէ զարգացնում այս ձևերը և զգացողսւթյունքը, նա միայն ճանապարհ է ցույց տալիս, որով պիտո էր գնալ (Constitutions des Jesultes; Appendice sur les Exerc. Spirltuels),