Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հառաջուց նախապաշարված... և ոմանք մի ֆանատիկոսական անխորհուրդ ազգասիրությամբ, դեռևս մտածելով, թե մեծ շնորհ էր, մեծ բարերարություն էր ազդի համար, որ այդ պարոնը կամեցել էր ներկա գտանվիլ այդ հանդիսին... Այնտեղ էր և ձեր բարեկամ պ. Բեգզադեն, որ քիթը բերանը թթվեցուցած, նստել էր ուրիշ շատերի կարգում։ Շինած էր դահլճի ճակատում մի փոքրիկ, բայց նայելով հանգամանքներին, հնարներին և այլն և այլն, բավական հարմարավոր բեմ։ Ութն կամ տասն հոգի երաժիշտքը, թեատրոնական դործողութևնից հառաջ, հնչեցուցին մեր ականջին «Պորտիշիու համր կամ Ֆենելլաա» ողբերգության գեղեցիկ ներածությունը, որ Օբեռ երևելի երաժշտի գործն է. և ճշմարիտն ասեմ, երանի թե այդ ներածութենից հետո դուրս գնացած լինեի դահլճից, որովհետև վերջին բաները, ա' չ եթե շարունակեցին այն ազնիվ տպավորութենների կարգը իմ հոգու վերա, այլ բոլորովին տակ ու վերև բերեցին իմ հոգին...

Պատմաբանական, չորս հատվածով եղերերգությունը Արիստակես անվանված, ձևացնում էր Ներսես Մեծը (Պարթևը), որ գնացած Կոստանդնուպոլիս հունաց Թեոդոս կայսրի մոտ խնդրում է ողորմիլ Հայաստանին և թագավոր դնել Արշակի որդի Պապը։ Թեոդոսը թագ է կապում Պապին և յուր զորքով հանդերձ ուղարկում է Հայաստան, պատերազմ է լինում պարսիկների հետ. հաղթվում են սոքա և Պապը և Հայաստանը հանգստանալով, հետ են դառնում հունաց զորքը։ Պապը նմանելով յուր հորը, սկսում է անպիտանությունք գործել. Սուրբ Ներսեսը հանդիմանում է նորան։ Պապը բարկացած, բայց սուտ բարեկամ կեղծավորվելով, ճաշի հրավիրում է յուր մոտ Սուրբը և դեղում է նորան։ Այս էր եղերերգության բովանդակությունը։ Առհասարակ շատ թույլ բան և զուրկ ամենայն բանաստեղծական ճարտարութենից. ասես թե դորա հեղինակը հարկադրանքով գրել է այդ գործը։ Նա ամենայն տեղ, ամենայն րոպե զանազան ազգասիրական խոսքերով աշխատում է վարագուրել դրամատիկական գործողության պակասությունը և չքավորությունը։ Այս ևս պիտի ասել, որ եղերերգական խաղարկությունը կատարվեցավ ո՛չ այնպես, ինչպես գրած էր հեղինակը, այլ թեատրոնական հայտարարության մեջ ասվում է, թե մշակվել է այդ բանը պ. Փուղինյանցի ձեռքսվ․ այս պատճառով չենք կարող որոշակի դատել, թե ո՛ւմ պատկանում են այդ անկատարությունքը, հեղինակի՞ն, թե մշակողին։ Թեատրոնական բանախոսության լեզուն չէր այնքան ազնիվ և մշակված, ինչպես պիտո է և արժան է լիներ, որ ունենար դաստիարակիչ ազդեցություն ժո- ղովրդի վերա։