հայերի մեջ մարդիկ, որ մոլորվելով կարծում էին բոլորովին երեխայական սուտ պարծանքով, թե հայոց լեզուն Ադամի լեզուն է։ Իսկ նալբանդյանցը երբեք չէ մեղաչնել սխոլաստիկ կոչելով հայոց այն կիսագրագետ մարդիկը, որ ինչպես ինքը Մեղուի հրատարակողը ևս, պարսավը կրիտիկայի տեղ են գործ ածում, արագիլը սիրամարգի տեղ, ինչպես ասել էր Նալբանդյանցը։ Դու առհասարակ լա՛վ կարդա Հյուսիսափայլը և կտեսանես, որ նա ամենայն կերպով նվիրված է հայոց ազգի ճշմարիտ օգտին և դաստիարակությանը։
— Ես շատ խոր չեմ մտանում ուսումնական բաների մեջ,— պատասխանեց իմ հյուրը,— բայց իևչ որ վերաբերվում է վաճառականության և այն գործական վաճառականության, ես առավել լավ գիտեմ քան թե Հյուսիսափայլի հրատարակողը։ Ես Հյուսիսափայլի երեք համարի մեջ մի հոդված տեսա վաճառականության մասին. թեև չեմ կարդացել, բայց գիտեմ, որ հիմար բան պիտո է լինի․ պատճառ, չեմ կարծում, որ համաձայն լիներ իմ վաճառական տեսությանը (теория)։
— Դու ի՛նչ անձնասեր մարդ ես, ինչ բան որ համաձայն չէ քու տեսությանը, մի՞թե հիմար էր։
— Այն պատճառով, որ վաճառականության մասին իմ տեսությունը հաստատապես օգտակար է։
— Ի՛նչ է քո այդքան օգտակար տեսությունը, վաճառականության մեջ։
— Նախ, որ տերության սահմանի ներսումը գործած ապրանքների վերա, Կարոլոս Բոսքոյի ճարտարությամբ, երևի մաքսատան կնիքը․․․ ապացուցանելու համար, թե սահմանից դուրս գործված ու ներս բերված էր։ Երկրորդ, որովհետև իմ խանութի գործակատար մարդիկը միշտ անհարազատ լինելով, շատ վնասներ էին հասուցանում, ծածուկ կերպով վատնելով յուրյանց պարոնի արծաթը․ այս պատճառով, եթե մի այդպիսի տղամարդ դուրս գնալու լինի իմ ծառայութենից, թող լինի նա տասն տարի ծառայած, թո՛ղ և օգտակար եղած լինի, այնուամենայնիվ իմ մշտնջենական կանոնը այն է, որ նորա հետ հաշիվ տեսանելու միջոցին, ոչ թե միայն ես պարտական չմնամ նորան, այլև մի քանի հարյուր մանեթի մուրհակ առնում նորանից այն արծաթի հանդեպ, որ ցույց էի տալիս իմ իմաստուն հաշվումս, թե նա ստացել էր ավելորդ, քան թե պատկանում էր նորան․ ահա իմ վաճառականության գլխավոր սյունը, գլխավոր հաստարանը, որի վերա շարժվում են իմ բոլոր խանութները այստեղ․․․ այնտեղ․․․ մյուս տեղ․․․ և այլն և այլն։ Այս կանոնքը