Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ, բայց պետերբուրգեցի աստիճանավորի պաշտոնը չափից դուրս անպիտանացուց պ. Խատիսյանցը, որ եթե ներգործեր չափի ու սահմանի մեջ, մի փոքր ավելի գեղեցիկ տպավորություն կթողուր մեր վերա։

Առհասարակ շնորհակալություն այդ ուսանողներին, նոցա գովանի ցանկության համար և թեատրոնական բեմից դաստիարակել ազգը։ Երանի՛ կլիներ, որ Թիֆլիզի Հայքը օրինավոր թեատրոնի մեջ ցանկանային տեսանել յուրյանց մայրենի լեզվով խաղարկություններ, մանավանդ ո՜չ մի տեղ այնպես հարմար չէ հայկական թեատրոնի համար, որպես Թիֆ- լիզը։

Թեատրոնին ներկա գտանվոգներից մինը»

Ես շատ ուրախացա կարդալով այս նամակը, փույթ չէ, որ աոաջին անգամ մի փոքր անհարթ է գնացել գործը, ուրիշ անգամ գուցե լավ լինի, և պարոն ուսանողքը ավելի կբթեն և վարժեն յուրյանց անձը այդ հանդիսի մեջ։

Եվ այսպես, սիրելի հայք, հառա՛ջ, դեպի հառա'ջ. և մի հատ ավազը կորած չէ սարի ահագին կազմվածքի մեջ, ամենայն կայծ կարող է բորբոքել մի կրակ, եթե ձեռնտու լինին հանգամանքների հարմարությունքը։ Շատ գեղեցիկ կլիներ, որ մեր ազգակիցքը Մոսկվայի պես տեղում ցանկանային տարին մի քանի անգամ քանի մի բան տեսանել և լսել թեատրոնական բեմից, այդ կլիներ նոցա համար մի նոր զարկ, մի նոր շարժառիթ հառաջադիմության։

Մի այլ նամակից, որ ստացել եմ Օշականից, գրած դեկտեմբ. 27- ից «Սուրբ Մեսրոպի գերեզմանին այցելու» ստորագրությամբ, դնում եմ այստեղ մի քանի պարբերությունք։

«Պարոն Կոմս էմմանուել

,

...Ով որ ազգի համար չէ ծներ, ազգի և եկեղեցու անդամ չէ. ազգին անդամ եղողը ազգի կենդանության համար պիտի գործե, ինչպես մարմնո անդամք. միայն աշխարհականը չեն ազգի անդամք, այլև հոգևորականը. ուստի և նոքա ևս ազգին համար գործելու պարտական։ Բայց այսպես չէ. ազգի ուսումնական զգացմանը համար նոքա չեն գործում. ազգային մարմնո բարոյական կենդանությունը պահելու նոքա գործակից չեն լինում. Սաղմոսի գուբղաները այս մարմնույն կենդանություն չեն տալ. կա՞ ուրեմն ազգին մեկ հասարակաց տուն, որ ազգի զգացմանը գործակից եղող հոգևորականը այնտեղ ապաստանին բացի