Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանքերեն, որպեսզի Հյուսիսափայլի մեղադրանաց տակ չի ընկնին և ընդհանուր հոգևորականության մեջ չբամբասվին․ եթե կա, վանքերը միայն են, ուր թեև անգործակից ազգային մարմնո կենդանությանը, բայց ըստ որում այնտեղ կգտնեն սնունդ, վասն այսորիկ և գուբզաների մեջ պիտի մեռանին։ Թե որ այս փաստով չի արդարանան, ինչպես որ չի պիտի արդարանան, այն ժամանակը պիտի ասենք, որ վիճակները եղած հոգևորականք, գործակից են ազգային լուսավորությանը[1], իսկ վանքերինը հազիվ հազ առ ձեռն արդյամբ զիրենք կկառավարեն և հոգևորականության շարունակությունը կպահեն, և եկեղեցվո կառավարության ղեկը ձեռքերնին ունին։

Ո՛ր իշխանը քանի մի վաստակասեր հոգևորական իր հարստության թևի տակն առավ պահեց, որ նա այն ժամանակ, իր անձնական հոգսից ազատ լինելով ազգային բարոյական զգացմանը և մտավորական գիտության հառաջ գնալուն գործակից չեղավ։ Մեր ազգը այսպես է, տալ չգիտե, պահանջել սորված է․ չի ցաներ, հնձելը արդարությամբ կպահանջե․ ուրիշ տեղ ասածս այստեղ էլ կրկնեմ, ո՛րտեղ մեր ազգի մեջ Մեսրովբ մի դուրս եկավ, որ գտած լիներ յուր համար մի Վռամշապուհ. մեր հարուստ իշխաններեն ո՛չ մինը Վռամշապուհ դառնալ չի ուզեր, բայց կուզեն, որ ամեն հոգևորականք էլ Մեսրովբ դառնան։ Չէ՛ եղբայր, առանց Վռամշապուհներ ունենալու Մեսրովբներ չի ունենար մեր ազգը․ թե որ իրանք առանց Վռամշապուհ դառնալու կուզեն, որ մենք Մեսրովբ դառնանք, քարեքար ընկնենք ազգը լուսավորելու, վերջապես Փարպեցու և Խորենացու նման մուրացկանության պարկը ուսերնիս ձգած Հայաստանեն պիտի փախչենք․- այս խոսքերը չեմ ասեր հոգևորականները պաշտպանելու, այլ կուզեմ, որ Ձեր Հիշատակարանի մեջ գրվին։

Ես կցանկանայի, որ ամեն հոգևորականք, որոնք որ աբեղայական բառին տակ կպախարակվին, պատասխան տային ամեն իրենց վերա եղած գրավոր բամբասանքներին, ո՛չ որպես վիճաբանասեր կամ խռովահույզ ոգվով, այլ իրենց փաստերը հառաջ բերեին արդարապես, եթե ունեին, թեև սոքա էլ շատ քիչ են, կամ թե երբեք չկան։ Բայց լռություն կպահեն և լռություն պահելով իբր թե կարհամարհեն իրենց վերա

  1. Թե ի՛նչ վիճակներում գտանված հոգևորականներ ազգային լուսավորությանը գործակից են, այդ մեզ հայտնի չէ․ կցանկանայինք լսել, թեև շատ տխուր դիմադրությունք այդ խոսքին վաղուց արդեն շտեմարանված կան հին տարիների Հիշատակարաններիս մեջ։
    Ծան․ Կ․Էմմանուելի