Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մխիթար դպրության մեջ. ահա այսպիսի գրվածք պիտի առաջնորդեն ազգին դեպի լուսավորություն։ Բյուր անգամ ցավելի երևույթ։

Ես ժամանակ չունեի կարդալ բոլոր գիրքը, ահա այստեղ նշանակած երեսներս միայն կարդացի, մնացածը հարևանցի թերթելով։

Այժմ խոսեմ ուրիշ բաների մասին։

Փարիզից ստացած նամակներս միմյանց քամակից հավաստում են, թե հարգի Ամբրոսիոս և Խորեն Գալֆայան վարդապետքը կամենում են մի նոր օրագիր հրատարակել, «Հրեշտակն Հայաստանի» անունով։

Փարիզի հայկական դպրոցի մասին ստացած լուրերս շատ անմխիթար են, և ինչպես պատմում են, վերատեսուչ վարդապետքը գտանվում են մեծ նեղության մեջ։ Ասում են, թե դպրոցը ունի մոտ իբր քսան աշակերտ, ընդամենը, որոնցից երկուքը ֆրանսիական ազգից։ Ձայներ կան, թե ազգը Կոստանդնուպոլսի մեջ կամի շուտով բարվոքել Փարիզու մեր ազգային դպրոցի վիճակը, և թե վեհապատիվ նորընտիր հայրապետ-մեծ քահանա Մատթեոսը, Պոլսից ելանելու ժամանակ, երդմամբ չափ պատվեր է տվել ազգին անօգնական չթողուլ դպրոցը, մինչև ինքը կարողանա օգնություն հասուցանել էջմիածնից։

Եվ ահա, Փարիզի հայկական դպրոցը կապվեցավ էջմիածնյան աթոռի հետ։

Կարծում եմ, որ դու ավելի հիմնավոր տեղեկությունք ունենաս այս բաների մասին և հույս ունեմ երբեմն կարդալ քո Հիշատակարանի մեջ այս բոլորի մանրամասն նկարագրությունը։ Առ այժմ ուրիշ ո՛չինչ գրելիք, սպասում եմ նամակիդ։ Ողջ եղի՛ր»։

Քո Ս. Շահբեգ

Այո՛, ես պատահեցա Փարիզում և հայկական Մուրադյան վարժարանին, և նոցա մասին միտք ունիմ առանձնապես խոսել, մանավանդ այն խնդրի վերա, թե արժանահիշատակ Մուրադը նվիրած լինելով մի ժառանգություն ընդհանուր հայոց ազգի զավակների կրթության և դաստիարակության համար, ինչու միայն որպես մի մասնավոր առանձնաշնորհություն հասանում է այդ բոլորը պապական հայերին։ Ինչո՛ւ համար ազգը լուռ ու մունջ նստած, սառն հանդիսատես է այդ անիրավությանը և այն, ծայրացյալ անիրավության: Ազգի արծաթը ծախվում է, որ պապականությունը առավել խոր տարրանա ազգի անմեղ զավակների սրտի մեջ, որոնց առավոտ և երեկո աղոթք են կարդացնում, որ հայերը դարձ գան և դուրս գալով հերետիկոսութենից մտանեն պապի գիրկը և արժանի լինին փրկության։ Այս աղոթքը գրված է վենետկյան