Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մխիթարյանց ձեռքով և որպես մի նոր և հավաստի նշան միաբանության հարազատ պապականության, ներկայացուցած է Վատիկանին և արժանի է եղած առանձին ինդուլգենցիայի։ Ազգը այսքան տարիներով լռում է և յուր լռությամբ շատացնում է ազգի զավակներից պապականության գնացած զոհը Հյուրմյուզների ձեռքով, որ սոքա կարողանան այդպիսի ծանր գնով գնել կարդինալական գլխարկը։

Մեծ հույս ունինք վեհափառ Մատթեոս նորընտիր ծայրագույն պատրիարք կաթողիկոսից, որ նա յուր հայրապետության սկզբումը դեռևս աոաջը փակե այս բանիս, որ մեծ և մեծ վնասակարներից մինն է։

ԺԱ

Վերսալ—Փարիզի Մուրադյան և ազգային վարժարաննքը—Ամըրոսիոս և Խորեն վարդապետք—Լամարթինի ներդաշնակությունքը հայերեն—ուրիշ գրքերի ձեռնարկությունք—Հ. Ղևոնդ Ալիշանյանց (Նահապետ)—նորա նվագները (Հայրունի)—Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան — Ընծա — Ընծայի ընդունելությունը — Ընդունելությունը— ընդդեմ մի թերթ—Կարապետ վարդապետ Շահնազարյանց—Հին հայ հեղինակների տպագրությունը «Շար հայ մատենագրած» անունով—Արամյան տպարան—Փելիքս և Պավլինե — Ազգային երիտասարդք Փարիզի մեջ—Արևմուտք կիսամսագիրը—Թուրքիայում հայ օրագրերի օրեօր շատանալու հայտարարությունքը— Ցենզոր Թուրքիայում տպելի գրքերի և օրագրերի վերա:

Մի նոր քաղաք մտանելով ես ոչ միայն անարժան, այլև ամոթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրության պատճառով։ Ես չտեսած հավատում եմ, որ կայսրների, թագավորների և դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառավորքն են։ Այո՛, ես գնացի Բեռլինի մուզեոնը, Լոնդոնի կենդանաբանական պարտեզը, բրիտանական, հռչակավոր մուզեոնը, Լոնդոնի համաշխարհական հանդիսարանը, բայց այդ դիպվածներում, գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել։

Շեքսպիրը, անգլիական թեատրոնի պարծանքը և բանաստեղծական մեծ կախարդը, վաղուց դրել էր իմ մեջ մի ցանկություն Տոըրը և Վինդզորր տեսանելու, իսկ սորանց տեսանելուց հետո չէր կարելի չգնալ Վերսալ, ուր դարերով դարբնվել է Ֆրանսիայի վիճակը։ Վերսալ... Այժմ հեշտ արտաբերելի բառ. բայց Լուդովիկոս տասնչորսերորդի ժա- 145 10-1154