Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գծերից դուրս է երևում բուն հայության տիպը։ Նորանից ոչ շատ հեոէ կանդն ած էր Միհրդատի արձանը։ Ես ներս մտա Վերսալի այն բնակարանքը, այ։ երբեմն եո էր դա¬ լիս մի կյանք, թունավորված բյուր հրապույրներով... Վերսալր, արդարև մեծապես զանազանվում է Վինդ զորիր։ Սա թողեր մեզ մի սարսափելի հիշատակ, յուր մեջ պատահած զարհուրելի գործերի, որոնր ամեն մինը յոթն հոգի է ստացել Շեքսպիրի արարչագործ գրչի տակ. բույր Վերսա- լի հետ կապած է մի վերին աստիճանի շռայլության հիշատակ։ Շ ռա յլու- թյուն նյութական կողմից, շռայլություն հոգու, սիրու և այլ ախտերի, Վերսալի օդը միշտ վարակված է եղած սիրու ախտով, Վերսալի բնա- կիչքը և այրելոլքը միշտ վիրավորվել են դեպի սիրտը Աստղկի որդու նետերից... Այն ամայացած տները, որոնց մեջ մնացել են այժմ նոցա նախ¬ կին բնակիչների պատկերքը և կահ կարասիքը, այն կանացի և խորհըր- դական առանձնարանքը... խուռն հորձանքով հիշեցնում են էուդովիկոս- ները. Դյուբարրի, Մենթնոն և Փոմփադուր սիրոլհիքր։ Ամեն մի սենյակ, ամեն մի հիշատակարան զարթեցնում էր իմ մտքի մեջ ֆրանսիական մրրկալից պատմությունը, սկսած Լուդովիկոս տասնչորսերորդից մինչև պոլիտիկական մեծ ավազակը։ Ամբողջ վեց ժամ ման գալուց հետո երեկոյացավ, բայց ես որոշեցի գիշերել այնտեղ և նայել Վերսալի վերա գիշերի խոր և խորհրդական լռության մեջ: Կես գիշերն անցել էր։ Մինչ ամենայն ոտք կտրվեցավ, մինչ ամե¬ նեքին ցերեկի ջերմութենից թուլացած անկողին մտան քնով զորացնե¬ լու համար յուրյանց ուժը, ես մտա Վերսալի ծառաստանը։ Պայծառ էր գիշերը, զովարար քամին մխիթարում էր արևից տանջված ծառերի տե¬ րևը ր, որ այժմ ավելի ուրախ և զվարթ խշխշում էին։ հուսինը ամենայն փառահեղությամբ լողում էր կապույտ երկնքի վերայ Գերեզմանակա՜ն լռություն... Բնակիչներից ամայացած պալատը, սարի վերայից, տխուր ճակատով նայում էր յուր ոտքում գտանված լճերի և այժմ անջուր ավա¬ զանների վերա։ Այդ ժամերում բյուրավոր ճրագներով լուսավորած ապարանքը խավար էր այժմ... ձագար հիշատակներ և թյուր մտածությունք, ասես թե, պատերազմ ունեին ուղեղիս մեջ։ Ես կոխում էի գետինը այն ծառերի տակ, ուր պալատական տիկինները ժողովում էին ծնկաչոք ասպետների սիրու հավաստիքըւ Ես կանգնած էի մի այնպիսի տեղում, ուստի երևում էին գլխավոր պալատը և մեծ ու փոքր Տրիանոնքը։ Եվ եթե այն րոպեին, հարյուրավոր տարիներով հետ գնար ժամանակը, եթե մտքիս և հիշա- 147