Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կից երբեմն երևում է կրոնական մտքով, որ հայերը ընդունեն պապականություն, իսկ երբեմն քաղաբական մտքով, որ հայերը… և այլն, և այլն։ Արգո հեղինակը նույն հորդորը տալիս է և հույներին և հրեաներին և վերջապես պատվիրում է հայերին ամենևին չխոսել այդ մասին։ Եթե վտանգավոր չէ տպագրության միջնորդությամբ տարածել մի գաղափար, մի՞թե նորա մասին խոսելը է ավելի վտանգավոր, և այդպիսի դիպվածում ո՛ր կողմից է վտանգը։ Ո՛հ, մեք երբեք վախենալու չէինք այդ վտանգից, եթե.. եթե… վերջապես եթե դրված լինեինք այլ հանգամանքի մեջ քան թե գտանվում ենք։

Սորանից քանի տարիներով հառաջ բարձրացած կրոնական-սխոլաստիկյան վեճերի պատճառով, Մխիթարյան միաբանությունը ուղղակի կամ անմիջապես հրատարակեց քանի մի տետրակներ և հոդվածներ, որոնց թեպետ և պատասխանվեցավ, բայց Ընծայի վիճակը այլապես էր վճռել ճակատագիրը։ Շնորհակալ. ենք Ընծայից, որ առիթ տվեց կարդալու «Ընդունելութիւն Ընծայի» անունով գիրքը, որի յուրաքանչյուր տողերից դուրս է նայում մի ճոխ կատակերգական քանքար։ Այդ գրքի հեղինակը որպես շատերին, նույնպես և մեզ անհայտ է, ըստ որում թագուցել է յուր անձը թոռնակ Կըկռիկյան շինովի անունի տակ: Գրքի բովանդակությունը, ինչո՜ւ գիրքն եմ ասում, հառաջաբանը, կամ ավելի լավ, գրքի ճակատում դրած պատկերը «սկիզբն և վերջ ընդունելության» ստորագրով շարժում են մի անզովանալի ծիծաղ։
Այդ գրքի մեջ երևում է Ընծան որպես մի անօրինակ բան. նա գործում է հրաշքներ, նորան ցանկանում են ստանալ. ամենայն տեղից հաոաջանում են թղթակցությունք, որոնց մեջ երևում է և ճիշտ նկարագրվում է Ընծայի հոգին։ Շատ և շատ անցքերից և նեղութենից հետո, որ կրել էր հեղինակը, զարթնում է քնից յուր մոր ձեռքով, ըստ որում այդ բոլոր անցքերը պատահած էին երազում։ Ընծայի ընդունելության վերջին երեսները արժանի են ուշադրության, ըստ որում ցան ու ցիր բոլոր գրքի մեջ տարածված մտքերը ամփոփված են այնտեղ, վասնորո ավելորդ չեմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ։
«…Վերջապես առինք ու կարդացինքյ», գրում է հեղինակը (Ընդունելություն Ընծայի, երես 123)։
«Երկու հառաջաբան, յոթը հոդված, վերջաբան մըն ալ ետևեն. որը 1812-ին տպված, որը 1840-ին, որ մեկն ալ օրագրաց ու ժողովոց մեջ արդեն կարդացված, ուրիշ բան չկա… Ասոնց ամենուն տակը Համախոհ Մխիթարեանց Վինետկոյ ստորադրված, հեղինակին ունեցած ու չունեցած անուններն ալ ետևեն կարգավ շարված։ Այսպիսի նորակերպ 
                                                                                                               157