տողի մը նշանակությունն ի միտ առնելը մեր կարողութենե վեր բլլալը կխոստովանինք, վասն զի, եթե Մխիթարյանց միտքը գրքին պատասխանատվությունն իրենց վրան առնելով ըստ սովորության (լռությամբ) ա ս այ անցավ ըսել էր, և կամ թե այս անունը փոխ տալով Հեղինակը պատասխանատու կեցընելեն և հարկ եղած ատենն անոր վրա ցնդած ածականը դնելեն ետև, անիկա մեզնե շատոնց ի վեր զատված է ըսելով, դարձյալ նույն ա՜ս ալ անցավն ըսել էր նե, ինչո՞ւ համար կթողուն զՀեզինակ, որ անհամաձայն և անխոհեմ կերպիվ կ'ելնե' ըսի, կ’րսեմ ե ըսելե շեմ դադարիր, ուրիշ տեղ մ՛ալ' գրեցի և կգրեմ կ'ըսե։ Իսկ եթե մինակ հեղինակն էր պատասխանատուն, ի՞նչ հարկավորություն կար այդ Սխիթարյան պատկառելի անունը [1] հանդգնությամբ մեջ բերել ու անոր բարոյական պատիվն. աղտեղել։ Մխիթարյանց ու համախոհ ընկերին անել և պտուտավոր ճամբուն եթե քիչ մը մոտենանք դատելու համար, մենք ալ պիտի կորսվինք․ Թո'ղ որ հեղինակը կամ վախեն և կամ տկարութենեն առջի քաջությունը մոռնալով ինքզինքը Մխիթարյանց զորավոր անվամբը պատսպարեր ու պատասխանատվության հրաԺարականն ի սկզբանե տվեր է. ասոր ինչ ըսենք, ի՞նչպես հասկնանք, հասկնանք ալ նե, որի՞ պոչեն ըմբռնենք. այսպիսի գրքի մը կատակեն ուրիշ ի՞նչ պատասխան կրնայինք տալ։ Դո՛ւք, որ այդ գիրքը կարդացիք և հեղինակին ըսածին համեմատ անշուշտ ամեն տողերուն մեջը մեյմեկ իմաստ գտաք ու դատեցիք, մենք ատոնց վրա ծաղրւս տւրիշ ի՞նչ կրնայինք ավելցնել։ Գիրք մը, որ հայ, հույն, հրեա և այլն, ազգ չթողոլր՝ ամենուն ալ սըկեց ելի՛ հունա նստե, այդ կուժը ձգե՛ մյուսն առ, և ասոր նման հազար ու մեկ խրատներ և սպառնալիք հայերեն գրով, հայերեն լեզվավ խո սելեն ետև' Հետ բանիցս ըսելով հայոց բերնին կղպանք մը կըդնե, որ այս բանին վրա օտար ազգաց հետ ամենևին չխոսին. այսպիսի համախոհական գիրք մը՝ կատակեն ուրիշ ինչի՞ արրժան էր։
Մխիթարյան համախոհ մը կելնե հռովմեականության հրավիրող գրություն մը կհրատարակե և պոչը նեզի մտած ատենը՝ ես հռովմեական հայոց համար գրեցի կըսե։ Հռովմեական հայերը հռովմեականության հրավիրող ծաղրալի գրություն մը կատակեն ուրիշ ի՞նչ բանի արժան էր։ Մխիթարյան համախոհը հայոց վրա ամեն չարիք կրդնե ու
- ↑ Չգիտենք, թե պ. Թ. Կըկոիկյանը, ինչ խորհրդով Մխիթարյան անունի վերա դնում
է պատկառելի ածականը <պ ա տ կ ա ռ ե լ ի»։ Մխիթարյանց ո՛ր գործի համար վերագըր- վում է նոցա անունին այդ ծանրակշիռ խոսքը։ Կ․Էմմանուել